Նախադասության անդամների համաձայնությունը և նրա արտահայտությունը Կիրակոս Գանձակեցու «Պատմոիթիւն Հայոց» երկում

Authors

  • Լիլիթ Հակոբյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Կիրակոս Գանձակեցի, 13-րդ դար, պատմիչ, «Պատմութիւն հայոց», համաձայնություն, գրաբար, միջին հայերեն, ենթակա-ստորոգյալ կապակցություն, որոշիչ-որոշյալ

Abstract

Սույն հոդվածում անդրադառնում ենք նախադասության անդամների կապակցման ե­ղա­նակներից մեկին՝ համաձայնությանը, և նրա արտահայտությանը 13-րդ դարի հայ նշա­նա­վոր պատմիչ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» երկում։ Մինչ պատմիչի եր­կում արձանագրված կառույցների առանձնահատկություններին անդրադառնալը համառոտ ներկայացվում է նախադասության անդամների համաձայնության պատկերը գրաբարում և մի­ջին հայերենում, նաև տարբերությունները լեզվի զարգացման՝ վերը նշված փուլերում, գրա­բարում և միջին հայերենում նախադասության անդամների համաձայնության առանձ­նա­հատկությունները։ Ապա հանգամանորեն քննարկվում է վերջինիս արտացոլումը երկում։ Կիրակոս Գանձակեցու «Պատմութիւն Հայոց» գրքում արձանագրվել են հիմնականում գրա­բար­յան շարահյուսական օրինաչափություններ` չնայած նրան, որ հեղինակն ապրել ու ստեղ­ծագործել է միջին հայերենի գործածության ժամանակահատվածում։

Նախադասության անդամների համաձայնությունը արտահայտվում է հիմնականում հին հայերենի շարահյուսական համակարգի առանձնահատկությունների համաձայն։ Մի­ջին­հայերենյան ժամանակահատվածում ապրած և ստեղծագործած պատմիչը, այնուա­մե­նայնիվ, առավելապես առաջնորդվել է գրաբարի քերականության օրինաչափություններով։ Դա բացատրվում է նրանով, որ Կիրակոս Գանձակեցին ներկայացնում է պատմագրություն ուղղու­թյու­նը և որոշակի ժամանակաշրջանի պատմության անդրադառնալիս պիտի հարա­զատ մնա այդ շրջանի ոգուն, նաև քերականական համակարգի առանձնահատկու­թյուն­նե­րին։ Ուսում­նասիրվող երկում վկայված կապակցությունների համաձայնության հարցում ևս պատմիչը հետևել է գրաբարի քերականական համակարգի օրինաչափություններին։

Ողջ երկում գործածված են նախադասության թե՛ գլխավոր, թե՛ երկրորդական ան­դամ­ների կապակցման օրինակներ, որոնցում գերակշռում են համաձայնության՝ գրաբարին բնո­րոշ օրինաչափությունները։

Author Biography

Լիլիթ Հակոբյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի հայցորդ, ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս, «Քվանտ» վարժարանի ուսուցիչ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles