Աղձնիքի բնակավայրային համալիրների ուսումնասիրության շուրջ (XIX դարի երկրորդ կես – XX դարի սկիզբ)

Authors

  • Ռաֆիկ Նահապետյան Երևանի պետական համալսարան

Keywords:

պատմական Աղձնիք, Սասուն, լեռնային բնակավայր, ազգատոհմային բնակավայրեր, բնակարանային տիպեր, ազգակցական թաղեր, ինքնապաշտպանություն

Abstract

Հոդվածը նվիրված է Աղձնիքի հայ բնակչության բնակա­վայ­րա­յին համալիրների ու­սում­­նասիրությանը: Հեղինակը պատմագրական և իր գրա­ռած դաշտային ազգագրական նյու­­թերի համալիր հետազոտությամբ բացահայտել է խնդրո առարկայի մի շարք կողմեր: Հայ­կական գյուղը Աղձնիքում մինչև Հայոց ցեղասպանությունը պահպանել է ազգակցական թա­ղա­մասերով և ան­գամ մեկ ազգատոհմով առանձին բնակավայրում բնակեցման հնավանդ սովորույթը, որ թե­լադրված էր սոցիալ-տնտեսական և պաշտպանական նկատառումներով: Բնակա­վայ­րին բնորոշ հատկանիշներից մեկը բնակարանային համալիրների համախմբվա­ծությունն էր մեկ ընդհանուր կտուրի տակ, որով գյուղերի հատակագիծը ձգտել է կլորության: Գյուղական բնակավայրերը իրար հետ կապված տների համալիրներ էին, որոնց կտուրները վերածվել էին անցուղիների, կոլեկտիվ աշխատանքների, ժողովատե­ղի­նե­րի, հանդիսու­թյուն­ների հրապա­րակների: Պահպանվել է ազգատոհմերով, գերդաստան­ներով համա­տեղ բնակ­վե­լու սովորույթը, որը հանգեցրել է ազգատոհմային բնա­կավայրերի առաջացմանը:

Author Biography

Ռաֆիկ Նահապետյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.դ., ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles