Գյումրի քաղաքի «Հոկտեմբեր» կինոթատրոնի ինտերիեր դիզայնը

Authors

  • Ռուզաննա Միքայելյան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Keywords:

կինոթատրոն, ճեմասրահ, ոճ, դիզայն, ինտերիեր, ճարտարապետություն, կինոդահլիճ, լուսավորություն, գոտևորում, հարդարանք

Abstract

«Հոկտեմբեր»  կինոթատրոնն այն եզակի դիտադահլիճային կառույցներից է, որ գործում է 1926 թ. առ այսօր և ժամանցի կարևոր վայրերից մեկը համարվում Գյումրիում: Կինոթատ­րոնի շենքն իր արտաքին և ներքին լուծումներով ազգային նեոդասակա­նու­թյան, էկլեկտիզմի և արդի մոդեռնիստական հոսանքների ամբողջությունն է արտացոլում: Այս առումով՝ Հայաս­տա­նում գործող կինոթատրոններից ոչ մեկում ժամանակաշրջանների և ոճերի նման միա­ձու­լում չի հանդիպում, ինչն էլ բացառիկ հետաքրքրություն է ստեղծում տվյալ կինոթատրոնի ինտերիեր դիզայնի ուսումնասիրման և վերլուծության համար: Սույն ուսումնասիրության շրջանակներում փորձ է արվել դիտարկելու և վերլուծելու այդ ոճերի հորինվածքային համա­պա­տասխանությունը և համադրումը, կինոթատրոնի հատակագծման արդի խնդիրները, ինչ­պես նաև կինոթատրոնի առանցքային մաս համարվող կինոդահլիճի, գոտևորման, կոմ­պո­զիցիոն խնդիրները, ինչպես նաև դահլիճի տեխնիկական հագեցվածությունը և հնարա­վորությունները:

Author Biography

Ռուզաննա Միքայելյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժնի ասպիրանտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles