ՀՅԴ ցուցական մարմնի գործունեությունը Վիտոշի աղետին հաջորդած ամիսներին (1905 թ. մարտ - հուլիսի կեսեր)

Authors

  • Հովիկ Գրիգորյան Երևանի պետական համալսարան

Keywords:

ՀՅԴ Ցուցական մարմին, Դաշնակցության Խորհուրդ, «Նժույգի գործ», ուրբաթօրյա սելամլըք, ձեռնառումբ, կառք-ռումբ, մելինիտ, Ցուցական մարմնի տեղեկագիր, Եղեռնական ատյան

Abstract

Հոդվածում համակողմանիորեն վերլուծվում է Վիտոշի աղետին հաջորդած ամիս­նե­րին (1905 թ. մարտ – հուլիսի կեսեր) ՀՅԴ Կ. Պոլսի Ցուցական մարմնի ծավալած գործու­նե­ու­թյու­նը, որը նպատակաուղղված էր ավարտին հասցնելու սուլթան Աբդուլ Համիդ II-ին պա­տու­հա­սե­լու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները («Նժույգի գործ»-ը): Բազ­մա­զան աղբյուրների, այդ թվում՝ վերջին տասնամյակներին առաջին անգամ հրապա­րակված ՀՅԴ Բոստոնի կենտրոնական արխիվի փաստաթղթերի հենքի վրա ներկայացվում են ՀՅԴ Կ. Պոլսի Պատասխանատու Ցուցական մարմնի գործու­նե­ու­թյան մի շարք դրվագներ, որոնք նախկինում գրեթե դուրս էին մնա­ցել պատմաբանների տեսադաշտից: Համադրելով և վեր­լու­ծելով շատ դեպքերում միմ­յանց հակասող կամ փոխբացառող փաստական նյութը՝ հոդ­վա­ծում սպառիչ պատաս­խան­ներ են տրվում ցայսօր վիճահարույց մի շարք հարցերի: Մաս­նա­վո­րապես, ներկայացվում են օբ­յեկտիվ և սուբյեկտիվ այն հանգամանքները, որոնք Ցուցա­կան մարմնին ստիպեցին իր ղե­կավար Քրիստափոր Միքայելյանի նահատակվելուց հետո հրա­ժարվել նախնական ծրագրից և «Նժույգի գործ»-ի նախապատրաստման վերջին փուլում ընտ­րել վճռական հարված հասց­նե­լու նոր գործելակերպ: Հոդվածում նաև կարևոր ճշգրտում­ներ են կատարվում ՀՅԴ Ցուցա­կան մարմնի գործունեության և «Նժույգի գործ»-ի՝ պատմա­բան­ների համար վիճահարույց ու հակասական որոշ հարցերի վերաբերյալ:

Author Biography

Հովիկ Գրիգորյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.թ., ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles