Հաֆեզի Գազելները Ֆարահ Օսուլիի աչքերով

Authors

  • Զահրա Մալեքի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

Keywords:

Ֆարահ Օսուլի, Հաֆեզի գազելները, «Վեներայի ծնունդը», «Լուսաբաց», «Դրախտ», «Ադամի արարումը», «Լուսին և արև», «Անցնելով երկնքից», «Իմ թռչուն, քո վանդակ»

Abstract

Իրանի ժամանակակից նկարչուհի Ֆարահ Օսուլին (ծնվ. 1953), ոգեշնչվելով պարսից դասական գրականությունից, իր ստեղծագործություններում արտացոլել է կնոջ էության սե­փական ընկալումները: Տարբեր տեխնիկաների կիրառմամբ նա իր կտավներում մարմնա­վո­րել է տարբեր դարաշրջանների բանաստեղծների՝ Ֆիրդուսու, Հաֆեզի, Նիզամու, Ֆորուղ Ֆարոխզադիի, Սոհրաբ Սեփեհրիի և այլոց պոեզիան:

Մեր նպատակն է քննության առնել Հաֆեզի գազելներից ներշնչված նկարներից մի քա­նիսը («Վեներայի ծնունդը», «Լուսաբաց», «Դրախտ», «Ադամի արարումը», «Լուսին և արև», «Անցնելով երկնքից», «Իմ թռչուն, քո վանդակ»)՝ ցույց տալով 21-րդ դարի նկարչի և 14-րդ դարի բանաստեղծի խոհերի ընդհանրությունները: Օսուլին 4 տարվա ընթացքում կերտել է Հաֆեզի 50 գազելներից ներշնչված պատկերներ, որոնցից յուրաքանչյուրի համար հիմք է ծառայել Հաֆեզի մեկ գազելն ամբողջությամբ կամ դրա մի մասը, կամ էլ՝ մի տողը:

Ֆարահ Օսուլին Հաֆեզի գրականության միջոցով ձևավորեց իր արվեստի սեփական ոճը: Եվ քանի որ Հաֆեզի գազելները բազմաբովանդակ են, ուստի հարուստ ու բազմակողմ են նկարչի նկարները, որոնց ըմբռնումը երբեմն կարող է դժվար լինել սովորական դիտողի համար:

Author Biography

Զահրա Մալեքի, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ասպիրանտ, ք. Շիրազ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles