13-րդ դարի խաչքարերի զարդաձևերը

Authors

  • Աննա Դավթյան Երևանի պետական համալսարան

Keywords:

խաչքար, խաչ, զարդաձև, քիվ, կենաց ծառ, փրկագործություն, վարդյակ, հյուսածո զարդանախշ

Abstract

Խաչքարը խորհրդանշական կերպով ներկայացնում է մարդու փրկագործության ճա­նապարհն ու ընթաց­քը, ինչպես նաև ամբողջ տիեզերքի խտացված ու այլաբանական պատ­կերն է: Կենտրոնում Ամենակալ Տերն է՝ Հիսուս Քրիստոսը՝ խաչի տեսքով: Խաչքարի վրա հստա­կորեն արտահայտված են երկինք-երկիր ուղղահայաց բաժանումները՝ Գողգոթան ներ­կայացնող աստիճանաձև պատվանդանը, որը հետո փոխարինվեց երկիրը խորհրդանշող վարդյակով, որի վրա Ադամի գանգի պատկերն է՝ որպես մեղավոր մարդկության խորհրդա­նշան, խաչը՝ որպես կենաց ծառ, սանդուղք, որի միջոցով մարդու հոգին երկինք է բարձրա­նում, և դրախտը խորհրդանշող քիվը՝ երբեմն Քրիստոսի, առաքյալների ու սրբերի պատկեր­նե­րով: Աստված, խոնարհվելով և երկիր իջնելով, ծնվեց որպես Մարդ, որպեսզի մեղավոր մարդկությանը խաչի միջոցով բարձրացնի դեպի երկինք: Խաչը, որպես կենաց ծառ, իրար է կապում երկինքն ու երկիրը, իր չորս թևերով ընդգրկում ամբողջ աշխարհը: Իսկ խաչքարերի վրա հանդիպող հյուսածո անկրկնելի զարդաձևերը միտված են դիտողի հոգու վրա զգայա­կան ազդեցություն ունե­նալուն և քրիստոնեական ճշմար­տու­թյուն­ներն ավելի լավ ընկալելուն:

Author Biography

Աննա Դավթյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ արվեստաբանության մագիստրոս

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles