16-րդ դարում բնակչության տեղաբաշխման ընդհանուր պատկերը Հայաստանում՝ առանձին վարչամիավորների օրինակով

Authors

  • Միքայել Մալխասյան Երևանի պետական համալսարան

Keywords:

Օսմանյան կայսրություն, Սեֆյան Իրան, Հայաստան, բնակչության տեղաբաշխում, 16-րդ դար, հայեր, առանձին վարչամիավորներ

Abstract

16-րդ դարում Հայաստանը վերածվել էր Օսմանյան կայսրության և Սեֆյան Իրանի մի­ջև ռազմական գործողությունների թատերաբեմի։ Տասնամյակներ շարունակվող հակամար­տու­թյունը խիստ բացասաբար էր ազդում Հայաստանի բնականոն զարգացման վրա՝ անդ­րա­դառնալով սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման տարբեր ուղղու­թյունների վրա։ Այդ բացասական անդրադարձներից առանձնապես աչքի էին ընկնում ժո­ղովրդագրական հետևանքները, քանի որ հայ բնակչությունը՝ որպես ժողովրդագրական մեկ ամբողջական համակարգ, սկսեց ենթարկվել այնպիսի արտաքին ազդեցությունների, որոնք խաթարում էին նրա բնականոն կենսագործունեությունը։ Այդպիսի ազդեցությունների թվում էին բնակչության բռնի տեղահանումները, մանկահավաքչությունը, կրոնադավանական տար­բերակմամբ հարկահավաքության համակարգը, կրոնափոխության խրախուսումը և այլն։ Նման հանգամանքներում մեր ուսումնասիրության նպատակն է հասկանալ, թե այդ բա­ցասական ներգոր­ծու­թյուն­ների հետևանքով տեղի ունեցած գործընթացների արդյունքում ինչպիսին է եղել Հա­յաս­­տանի տարածքում երկու օտար տերությունների ստեղծած վարչա­մի­ավորներում հայ բնակ­չության տեղաբաշխման պատկերը։ Այս նպատակին հասնելու հա­մար խնդիր ենք դրել հնարավորինս դուրս բերել աղբյուրագիտական բազան, որը բավակա­նին սուղ է նշված ժամանակաշրջանի համար և ունի նաև մեթոդաբանական առանձնա­հատ­կություններ, ինչպիսին է օրինակ՝ օսմանյան աշխարհագիր մատյաններում բնակչության՝ ոչ թե էթնիկ, այլ կրոնական պատկանելությամբ դասակարգումը։

Author Biography

Միքայել Մալխասյան, Երևանի պետական համալսարան

պ.գ.թ., ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ

Downloads

Published

2021-08-31

Issue

Section

Articles