«Թուֆենկյան» հիմնադրամի գործունեությունը Արցախի Հանրապետության տնտեսության զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ 20-րդ դարավերջին և 21-րդ դարի երկու տասնամյակներում
Keywords:
հիմնադրամ, տնտեսական ծրագրեր, Արցախ, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամ, Ստեփանակերտի գրասենյակ, ֆինանսական միջոցներ, հողագործություն, անասնապահություն, բնակարանաշինություն, մելիորատիվ աշխատանք, ջրանցքներ, էլեկտրական գծերAbstract
Հոդվածում համապատասխան փաստերի քննական վերլուծությամբ ցույց են տրվում «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կատարած մեծածավալ աշխատանքները Արցախի տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման և կենսագործման բնագավառում։ Հիմնադրամը, Արցախի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուց բացի, իրականացրել է այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց հնարավորություն են տվել զարգացնել տնտեսությունը, դառնալ սեփականատեր, մնալ սահմանամերձ գյուղերում, ապահով ու հարմարավետ պայմաններ է ստեղծել վերաբնակեցման համար, ընդլայնել է բնակարանաշինությունը, ստեղծել ենթակառուցվածքներ՝ հոսանք, ճանապարհներ, խմելու և ոռոգման ջուր, հաղթահարել աղքատության մակարդակը և այլն։
Հադրութի շրջանի նորակառույց Առաջամուղ գյուղի հովանավորչական ծրագրի իրականացման օրինակով բացահայտվում են «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից տնտեսական զարգացման շատ կարևոր ծրագրի կենսագործման մանրամասները, որոնց շնորհիվ կառուցվել են երեք սենյականոց տներ՝ ցանկապատված տնամերձով և կից շինություններով, ֆինանսական օժանդակությամբ նպաստել է հողագործության և անասնապահության զարգացմանը, գյուղն ապահովվել է էլեկտրականությամբ, կոյուղու և խմելու ջրի համակարգերով։ Վերաբնակիչներին աշխատանքով ապահովելու համար հիմնադրամը ստեղծել է 5 հա նռան այգի, իսկ միայն 2017 թ. գյուղում շահագործման է հանձնել վեց նոր բնակելի տուն։ Հիմնադրամի ջանքերով տնտեսական այս ծրագրերի իրագործման շնորհիվ Առաջամուղ գյուղը 2008 թ. կազմավորվել էր իբրև առանձին համայնք՝ իր մեջ ներառելով Առաջամուղ և Արաքսավան բնակավայերը։
Համապատասխան փաստերի վերլուծությամբ ցույց է տրված նաև Արցախի մյուս շրջաններում, հատկապես՝ Քաշաթաղի շրջանում, Քարվաճառում, Շուշիում, Կովսականում, Մարտակերտի ու Մարտունու շրջաններում, մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացրած լայնածավալ տնտեսական ծրագրերը, որոնց արդյունքում հնարավոր եղավ սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծումը, կրթամշակութային և սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը։ Վերոհիշյալ ծրագրերից հեղինակը առանձնացնում է հարավային Քաշաթաղում 2005-2007 թթ. սկիզբ առած և շարունակվող «Ալրաղաց» և «Տեխնիկական բազա» կոչվող տնտեսական ծրագրերը, որոնք խթան հանդիսացան հատկապես հացահատիկային արտադրության բնագավառի զարգացման համար։
Վերջում հեղինակը ցավ ու ափսոսանք է հայտնում, որ կատարված այս ծավալուն և արդյունավետ աշխատանքների արդյունքի մեծագույն մասը վերջին պատերազմի արդյունքում վայելում է մեր հարևան՝ զավթիչ ու ռևանշիստական ձգտումներ ունեցող Ադրբեջանը։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2021 Edik Minasyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.