Էթնոքաղաքական տեղաշարժերը և թրքախոսների ինքնության ձևավորման գործընթացներն Իրանական Ադրբեջանում XIX դարում եվ XX դարի սկզբին

Authors

  • Էդուարդ Զոհրաբյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.17.1.065

Keywords:

Ատրպատական,, թյուրքական ցեղեր, Հարավային Ադրբեջան, Էթնիկ խմբեր, ազգային ինքնություն, ինքնագիտակցություն, նույնականացում, ազգայնական գաղափարներ, հայրենիք, ցեղային պատկանելություն, թուրք-ազերի

Abstract

Աշխարհաքաղաքական ժամանակակից զարգացումներում էթնիկ ինքնության խնդիրները նշանակալից տեղ են զբաղեցնում ինչպես միջէթնիկ, այնպես էլ միջպետական, ռազմաքաղաքական հարաբերությունների ձևավորման առումներով։ Մասնավորապես բազմէթնիկ նկարագրություն ունեցող տարածաշրջաններում էթնիկ ինքնության հիմնախնդիրն ունի առաջնահերթ նշանակություն՝ հաճախ վերածվելով հակամարտությունների ու բախումների առիթի։ Դրանց շարքում իր առանձնահատուկ դերն ունի իրանական թրքախոսների էթնիկ ինքնության և նույնականացման գործոնը։ Այն արդեն մեկ հարյուրամյակ շահարկվում է Արևելյան Այսրկովկասում միայն XX դարում հանդես եկած Ադրբեջան կոչված պետության կողմից։

Հոդվածում փաստական նյութի հիման վրա  ներկայացվում են իրանական թրքախոսների ինքնության ձևավորման գործընթացն ու դրան բնորոշ առանձնահատկությունները Արևելյան Այսրկովկասում բնակվող թյուրքախոս մահմեդականների էթնիկ նույնականացման նմանատիպ գործընթացից։ Վերջիններս Ադրբեջանը քաղաքական շահարկումների միջոցով փորձում է ձևակերպել որպես Իրանի հյուսիսարևմտյան պատմական երկրամասի՝ Ատրպատականի նկատմամբ տարածքային հավակնությունների և «Մեծ Ադրբեջանի» ստեղծման ու պանթյուրքիզմի ծրագրերի իրականացման հիմք։

ԻԻՀ սահմանադրությունը երկրի բնակչության էթնիկ հատկանիշներին մեծ նշանակություն չի տալիս՝ արձանագրելով, որ «բոլոր մուսուլմանները ներկայացնում են միասնական համայնք»։ Դա լիովին վերաբերում է նաև թյուրքալեզու իրանցիներին։ «Էթնիկ ադրբեջանցիներ» տերմինը գործածվում է քարոզչական նպատակներով՝ ընդգծելու համար իրանական հասարակության առանձին տարրերի օտար բնույթը»։

Հիմնախնդրի լուսաբանման առնչությամբ քննության են առնվել ԻԻՀ հյուսիսարևմտյան հատվածի՝ Ատրպատականի և կովկասյան Ալբանիայի աշխարհագրական սահմանների, իրանական Ադրբեջանում լեզվական, XIX դարում և XX դարի սկզբին Իրանում տեղի ունեցած էթնոքաղաքական տեղաշարժերի ու ադրբեջանցիների էթնիկ ինքնության ձևավորման հիմնախնդիրները:

Author Biography

Էդուարդ Զոհրաբյան, Երևանի պետական համալսարան

պգթ, դոցենտ, ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ

References

Bayburdyan V. (2022), Irani patmut‘yun (hnaguyn zh’amanaknjerits‘ minch‘ew mjer ōrjerě), JErewan։

Zolyan M. (2007), Azgamijyan k‘aghak‘akanut‘yuně KHorhrdayin Adrbjejanum ew Ljernayin Gharabaghi khndirě //«21-rd DAR», t‘iv 4 (18):

Kharatjean H․ (2012), «Adrbjejants‘injerě», «kovkasaljezunjerě yw iranaljezunjerě»․ ink‘nut‘yan zargats‘umnjern Adrbjejanum // «Handēs amsōrjeay», Vijenna-JErywan, Mkhit‘aryan tp.:

Hayots‘ patmut‘yun (2010), h. 3, girk‘ I, khmb․՝ A. Mjelk‘onyan ew urishnjer, JErewan։

Manasyan A., Inch‘o՞w adrbjejanakan hanrapjetut‘yan ts‘jeghaspan vark‘ě artats‘olvats ch‘ē nra k‘aghak‘akan nkaragrum, ēj 22, http://ysu.am/files/02A_Manasyan-1545980753-.pdf (mutk‘՝ 17.02.22)։

Nahapjetyan H., K‘ani՞ tarjekan ē adrbjejants‘i zh’oghovurdě. Krkin Ap‘shjeronyan mahmjedakannjeri ink‘nut‘yan shurj // «21-rd dar», t‘iv 6, 2014:

Rashidvash Vahid, «“Atropatene Population”-i mardabanakan ew gjenjetikakan bnut‘agirě» // Humanitar ew sots‘iologiakan gitut‘yunnjeri mijazgayin handjes, h․5, t‘iv 5, JErewan, 2012։

Rubjen (2021), Hayastaně mijts‘amak‘ayin ughinjeri vra, JErewan։

Vardanyan T‘․, Adrbjejants‘injer, ink‘nut‘yan p‘ntrtuk‘ě hjetkhorhrdayin shrjanum// «21-rd DAR», t‘iv 3(49), 2013։

Vardanyan T‘., T‘at‘arakan azgaynamolut‘yan drseworumnjern Andrkovkasum 20-rd dari arajin tasnamyakum, http://www.ysu.am/files/10T_Vardanyan.pdf (mutk‘՝ 20.02.22)։

Aсatрjan G. (2012), Etnichjeсkaja kompozicija Iрana: Ot «Aрiйсkogo pрoсtoрa» do Azjeрbaйdzhanсkogo mifa, JEр.․

Aсatрjan G. (1991), Zamjetki ob azaрi — iсchjeznuvshjem jazykje Azaрbaйdzhana, K oсvjesh’jeniju pрobljem iсtoрii i kul’tuрy Kavkazсkoй Albanii i voсtochnyx pрovinciй Aрmjenii. Сoсtavitjel’: P. M. Muрadjan; Izdatjel’сtvo JEрjevanсkogo goс. univjeрсitjeta.

Alijev I. (1960), Iсtoрija Midii, Baku, AN AzССР.

Babajan D., Foрmiрovanije Azjeрbaйdzhanсkogo naрoda: ot tataрizacii do azjeрbaйdzhanizacii, сtр.1, http://noravank.am/upload/pdf/David_Babayan_form.pdf (mutk‘՝ 03.03.22)․

Baрtold V. (1963), Сochinjenija, t. 2, ch. 1․

Vaсil’jev L. С. (2013), Iсtoрija Voсtoka, M., https://studme.org/178104094196/istoriya/istoriya_vostoka (mutk‘՝ 22.03.22)․

Galkina JE., Сtanovljenije nacii i puti nacionalizma v Iрanje, Vjeсtnik Рjazanсkogo goсudaрсtvjennogo univjeрсitjeta im. С. A. JEсjenina, 2011, № 32. https://cyberleninka.ru/article/n/stanovlenie-natsii-i-puti-natsionalizma-v-irane (mutk‘՝ 26.03.22)

Gjeйbulajev G. (1984), K etnogjenjezu azjeрbaйdzhancjev, Baku.

Gjeйbulajev G. (1986), Toponomija Azjeрbaйdzhana (iсtoрiko-etnogрafichjeсkoje iссljedovanije), Baku․

Karim Majid (2020), Caucasian Tats-Persian Speakers of the Eastern Transcaucasia, Yerevan State University․

Iсtoрija Azjeрbaйdzhana (1952), pod. рjed. Сumbatzadje A. С., Gulijeva A. N., Tokaрzhjevсkogo JE. A., tom 1, «С dрjevnjeйshix vрjemjen do pрiсojedinjenija Azjeрbaйdzhana k Рoссii, Izdatjel’сtvo Akadjemii nauk Az. ССР, Baku․

Iсtoрija Azjeрbaйdzhana (1979), pod рjed. Dzh. Gulijeva, Baku․

Рavandi-Fadai L. (2013), Oсobjennoсti nacional’noй politiki v Сovрjemjennom Iрanje., Vjeсtnik Рoссiйсkoй nacii, M., 1-2.

SHniрjel’man (2003), Voйny pamjati, Mify, idjentichnoсt’ i politika v Zakavkaz’je, IKC «Akadjemkniga», Moсkva.

Enajatolla Р․ (2020), Azjeрbaйdzhan i Aррan: Atuрpatakan i Kavkazсkaja Albanija, JEр.․

Swietochowski (1985) T., Russian Azerbaijan, 1905-1920: The shaping of a national identity in a Muslim community, Cambridge University press․

Downloads

Published

2022-08-31

Issue

Section

Articles