Որոշ դիտարկումներ Հեթում Կոռիկոսցու ազգաբանական գործերի վերաբերյալ
DOI:
https://doi.org/10.46991/hc.2022.18.2.18Keywords:
Հեթում Կոռիկոսցի, Կիլիկիա, Երուսաղեմ, Կիպրոս, Անտիոք, ազգաբանություն, խաչակիրներAbstract
Մատենադարանում պահվում է XIII դարի Կիլիկիայում գրված մի ժողովածու՝ ձեռ. թիվ 1898, որի պատվիրատու ընդունված է համարել իշխան ու պատմիչ Հեթում Կոռիկոսցուն: Ժողովածուն ներկայացնում է պատմագիտական մի քանի աշխատություն, որոնց թվում՝ ազգաբանական չորս բնագիր: Դրանք հրատարակած Վ. Հակոբյանը, իսկ ավելի վաղ նաև Ալիշանը համարել են, որ հեղինակը Հեթում Կոռիկոսցին է, և դրա համար բերել են մի քանի փաստարկ: Սույն հոդվածում ազգաբանական գործերն ու դրանցում ներկայացված փաստերը համեմատվում են ժողովածուի մյուս նյութերի, այդ թվում՝ Հեթում Կոռիկոսցու թարգմանած «Պատմություն խրոնիկոնի» գործի հետ, որի արդյունքում երեք տասնյակից ավելի տվյալների ու ձևակերպումների կրկնության, միաժամանակ ոճական ընդհանրություններ են ի հայտ բերվում: Դրանով ավելի է հիմնավորվում բնագրերի՝ Հեթում Կոռիկոսցուն պատկանելու իրողությունը: Միաժամանակ ցույց է տրվում, որ նշված չորս բնագրերում թագավորների տոհմաբանության ներկայացումը վարպետորեն միահյուսված է հայ-լատին ամուսնական կապերի արձանագրմանը: 1898 ժողովածուի ազգաբանական բնագրերը աղբյուրագիտական կարևոր արժեք են ներկայացնում:
References
«Ararat» amsagir, Vagharshapat, 1870, ēj 353: (In Armenian)
Alishan Gh. (1885), Sisuan, Venetig-S. GHazar, 592 ēj: (In Armenian)
Bozoyan A., SHuk‘urov Ṛ., Ter-GHewondyan V., Danielyan G. (2016), Kilikyan Hayastaně sahmanakits‘ petakan miavorneri ěnkalumnerum, Erewan, 309 ēj: (In Armenian)
Ditten Hans (1988), Hayeri teghasharzh’erě Byuzandakan kaysrut‘yan mej Hustinianos I-its‘ minch‘ew IX dar, PBH, № 1: (In Armenian)
Ekanean Ō. (2007), Mayr TS‘uts‘ak Hayerēn DZeṛagrats‘ Mashtots‘i anvan Matenatarani, khmb.` Ant‘apean P‘., K‘ēōsēean Y., GHazarosean A., T. SHahē K‘hy. Hayrapetean, h. g, Erewan, 2004 ēj: (In Armenian)
F. N. Finck, „Zeitschrift für armenische philologie″, 1902, 1-es Heft, Marburg, ēj 177-189.
Hakobyan V. (1956), Manr zh’amanakagrut‘yunner XIII-XVIII dd., h. b, Erewan, 1956, 684 ēj: (In Armenian)
Mat‘ewosyan K. (2011), Het‘um, Patmich‘ Koṛikosts‘in ew nra zh’amanakagrut‘yuně, Erewan, 111 ēj: (In Armenian)
Mutafian Claude, Hethoum de Korykos, historien arménien, un prince cosmopolite à l’aube du XIVe siècle, «Cahiers de recherches médiévales», № 1, Orléans, 1996, p. 158-176
Shewalie Mari-Anna (2013), Kilikyan Hayastani ew hogeworaspetakan miabanut‘yunneri p‘okhharaberut‘yunneri patmut‘yunits‘, frans. t‘argm.` Varuzh’an Poghosyani, Erewan, EPH hrat., 116 ēj: (In Armenian)
Ter-Petrosyan L. (2007), KHach‘akirnerě ew hayerě, h. a, Erewan, 552 ēj: (In Armenian)
Ter-Petrosyan L. (2015), KHach‘akirnerě ew hayerě, h. b, Erewan, 672 ēj: (In Armenian)
Vahram Rabuni (1859), Otanawor patmut‘iwn Ṛubeneants‘, P‘ariz, 248 ēj: (In Armenian)
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2022 Մոնթե Մաթևոսյան
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.