Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչությունն ըստ 1959 թ․ համամիութենական մարդահամարի

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.18.2.105

Keywords:

1959 թ․ մարդահամար, բնակչություն,, թվաքանակ,, տեղաբաշխում, ազգային կազմ, սեռային կազմ,, տարիքային կառուցվածք

Abstract

Հոդվածի նպատակն է բացահայտել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակչության ժողովրդագրական հատկանիշներն ըստ 1959 թ․ համամիութենական մարդահամարի տվյալների։ Այդ նպատակին հասնելու համար հետազոտության առջև դրված են հետևյալ խնդիրները․ ներկայացնել ԼՂԻՄ բնակչության թվաքանակը, տեղաբաշխումը, էթնիկ կազմը, սեռային կազմն ու տարիքային կառուցվածքը, ցույց տալ ժողովրդագրական հատկանիշների փոխակերպումները նախորդ մարդահամարի համեմատությամբ։

Հետազոտությունն իրականացվել է 1959 թ․ մարդահամարի արդյունքների, վիճակագրական այլ աղբյուրների և մասնագիտական գրականության հիման վրա։ Ուսումնասիրության ընթացքում կիրառել ենք նկարագրական, վիճակագրական և վերլուծության մեթոդները։

Ընդհանրացնելով հետազոտության արդյունքները՝ գալիս ենք այն եզրակացության, որ 1959 թ․ մարդահամարի արդյունքները ցույց տվեցին մարզի ժողովրդագրական հատկանիշների վրա նախընթաց ժամանակաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների հետևանքները։ Մասնավորապես՝ Հայրենական պատերազմի, 1949 թ․ հայ բնակչության աքսորի, աշխատուժի հավաքագրումների, լայնածավալ արտագաղթի հետևանքով ինքնավար մարզի բնակչությունը զգալիորեն նվազել էր նախապատերազմյան ժամանակաշրջանի համեմատությամբ։

Էթնիկ պատկերով մարզը շարունակում էր գերազանցապես հայկական մնալ։  Միջմարդահամարային ժամանակահատվածում մարզի հայ, ռուս և այլէթնիկ հանրույթների թվաքանակի և տեսակարար կշռի զգալի նվազմանը հակընթաց տեղի էր ունեցել ադրբեջանական բնակչության թվաքանակի և տեսակարար կշռի նկատելի աճ։ Համահունչ հետպատերազմյան ժողովրդագրական օրինչափություններին, մարզում իգական բնակչությունը զգալիորեն գերակշռում էր արական բնակչությանը։ Տարիքային կառուցվածքում նկատվում էր մինչև 15 տարեկան տարիքային խմբի խիստ նվազում և հատկապես 35-44 տարիքային խմբի կրճատում 1939 թ․ մարդահամարի համեմատությամբ։ 1959 թ․ մարդահամարը ցույց տվեց նաև ԼՂԻՄ բնակչության ժողովրդագրական ծերացման գործընթացը։        

Author Biography

Գայանե Հովհաննիսյան, «Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ

«Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայաբնակ շրջաններում հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի գիտաշխատող, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ

 

References

All-Union Population Census. Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1959 goda, Federal Archival Service of Russia, Fjedjeрal’naja aрxivnaja sluzhba Рossii, 2005, Woodbridge, 46 pp. https://www.bsb-muenchen.de/mikro/lit455.pdf (accessed 22.09.2022).

Andрjejev JE., Daрskij L., Xaр’kova T., (1998), Djemogрafichjeskaja istoрija Рossii: 1927-1959, Moskva, «Infoрmatika», 187 s. (in Russian)

Arts‘akhi hanrapetut‘yan arkhiv, f․ 142, ts‘․ 4, g․ 90. (in Armenian)

Chisljennost’ nasjeljenije SSSР po pjeрjepisi na 15 janvaрja 1959 goda po рjespublikam, kрajam, oblastjam, nacional’nym okрugam, рajonam, goрodam, posjelkam goрodskogo tipa, рajonnym cjentрam i kрupnym sjel’skim nasjeljennym mjestam (Po administрativno-tjeррitoрial’nomu djeljeniju na 1 janvaрja 1960 g.) (1960), Moskva, 262 s․ (in Russian)

Dostizhjenija Sovjetskogo Nagoрnogo Kaрabaxa za 40 ljet v cifрax. Statistichjeskij sboрnik (1963), Stjepanakjeрt, CSU SSSР Statistichjeskoje upрavljenije Nagoрno-Kaрabaxskoj Avtonomnoj Oblasti Azjeрbakdzhanskoj SSР, 171 s. (in Russian)

Itogi Vsjesojuznoj pjeрjepisi nasjeljenija 1959 goda. Azjeрbajdzhanskaja SSР (1962), Moskva, Gosstatizdat, 158 s. (in Russian)

Mamjedov K. (1982), Nasjeljenije Azjeрbajdzhanskoj SSР za 60 ljet, Baku, Azjeрbajdzhanskoje Gosudaрstvjennoje Izdatjel’stvo, 111 s. (in Russian)

Mkrtch‘yan Sh. (1985), Leṛnayin GHarabaghě Hayrenakan mets paterazmi tarinerin, Banber Hayastani arkhivneri, №1, ēj 111-127. (in Armenian)

Nagoрnyj Kaрabax za gody sovjetskoj vlasti (Kрatkaja statistichjeskaja sboрnik) (1969), Stjepanakjeрt, Statupрavljenije NKAO, 221 s. (in Russian)

Nasjeljenije Nagoрnogo Kaрabaxa, http://www.ethno-kavkaz.narod.ru/rnkarabax.html (dostupno: 10․06․22). (in Russian)

Poljakov JU․, ZHiрomskaja V., Aрalovjec N., ««Djemogрafichjeskoje exo» vojny». Nauchno-pрosvjetitjel’skij zhuрnal Skjepsis, https://scepsis.net/library/id_1260.html (dostupno: 10․06․22). (in Russian)

Uрovjen’ obрazovanija, nacional’nyj sostav, vozрastnaja stрuktuрa i рazmjesh’jenije nasjeljenija SSSР po рjespublikam, kрajam i oblastjam։ Po dannym vsjesojuznoj pjeрjepisi nasjeljenija 1959 goda (1960), Moskva, Gosstatizdat CSU SSSР, 38 s. (in Russian)

Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1939 g. Рaspрjedjeljenije goрodskogo i sjel’skogo nasjeljenija oblastjej sojuznyx рjespublik po nacional’nosti i poly. Azjeрbajdzhanskaja SSР: Nagoрno-Kaрabaxskaja Avt. Obl. Goрodskoje i sjel’skoje nasjeljenije,http://www.demoscope.ru/weekly/ssp/rer_nac_39_gs.php?reg=25&gor=3&Submit=OK(dostupno: 22․09․22). (in Russian)

Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1939 goda. Nacional’nyj sostav nasjeljenija рajonov, goрodov i kрupnyx sjel sojuznyx рjespublik SSSР․ Azjeрbajdzhanskaja SSР. Nagoрno-Kaрabaxskaja Avt. Obl. http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr_nac_39_ra.php?reg=760 (dostupno: 22․09․22). (in Russian)

Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1959 g. CHisljennost’ goрodskogo nasjeljenija sojuznyx рjespublik (kрomje РSFSР), ix tjeррitoрial’nyx jedinic, goрodskix posjeljenij u goрodskix рajonov po polu, http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr59_reg2.php (dostupno: 22․09․22). (in Russian)

Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1959 g. CHisljennost’ sjel’skogo nasjeljenija sojuznyx рjespublik (kрomje РSFSР), zhitjeljej sjel’skix nasjeljennyx punktov-рajonnyx cjentрov po polu, http://www.demoscope.ru/weekly/ssp/ussr59_reg3.php (dostupno: 22․09․22). (in Russian)

Vsjesojuznaja pjeрjepis’ nasjeljenija 1959 goda. Goрodskoje i sjel’skoje nasjeljenije oblastjej рjespublik SSSР (kрomje РSFSР) po polu i nacional’nosti․ Nagoрno-Kaрabaxskaja AO, http://www.demoscope.ru/weekly/ssp/resp_nac_59.php?reg=67 (dostupno: 22․09․22). (in Russian)

Zaxaрova O., Akopjan A., Xaрchjenko V., 2002, Evoljucija рozhdajemosti v Рossii vo vtoрoj polovinje XX vjeka: Istoрija, sovрjemjennost’ i pjeрspjektivy, Pрobljemy pрognoziрovanija, № 6, https://cyberleninka.ru/article/n/evolyutsiya-rozhdaemosti-v-rossii-vo-vtoroy-polovine-hh-veka-istoriya-sovremennost-i-perspektivy/viewer (dostupno: 22․09․22). (in Russian)

Рossjet E. (1968), Pрocjess staрjenija nasjeljenija: Djemogрafichjeskoje issljedovanije, Moskva, Statistika, 509 s. (in Russian)

Downloads

Published

2022-12-29