Ռիսորջիմենտոյի ականավոր գործիչների ազգային պայքարի գնահատականը «Մշակ» թերթում

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.18.2.39

Keywords:

Ռիսորջիմենտո, ազատության, անկախություն, հայրենիք, միավորում, Ջուզեպպե Մացցինի, Վիտտորիո Էմմանուել II, Ջուզեպպե Գարիբալդի

Abstract

Իտալական Ռիսորջիմենտոն, որը նպատակ էր հետապնդում թոթափել ավստրիական տիրապետությանը և միավորել Իտալիան, լայն արձագանք գտավ ժամանակի հայ հասարակական մտքում և պարբերական մամուլում։ Դրան անդրադարձած հայ լիբերալ հոսանքի առաջամարտիկ «Մշակ» թերթը Իտալիայի միավորման գործում կարևորել է Ռիսորջիմենտոյի առաջնորդներ Ջուզեպպե Մացցինիի, Ջուզեպպե Գարիբալդու, Վիտտորիո Էմմանուել II թագավորի և կոմս Կամիլո Կավուրի դերը։ Թերթը Ջ․ Մացցինիին անվանում է «երևելի հանրապետական», «ժողովրդապետական հանճար» և «մեծ հայրենասեր», ով դեռ ուսանողական տարիներից հրապուրվեց իր հայրենիքի ազատության ու միության գաղափարով։

«Մշակի» կարծիքով՝ Ջ․ Մացցինիին թեպետ իր ստեղծագործություններով ու գործունեությամբ չկարողացավ միավորել Իտալիան, բայց    «նշանավոր դեր խաղաց» հայրենասիրական ուժերի համախմբման ու ազգային պայքարի ղեկավարման գործում։ «Մշակ» թերթն առանձնապես բարձր է գնահատում Ջ․ Գարիբալդու ներդրումը Իտալիայի միավորման համար պայքարում՝ նրան անվանելով «իտալական մեծ ազգասեր», ով իր անունն անմահացրեց հայրենիքին մատուցած ծառայություններով։ Լրագրի բնութագրմամբ՝ Ջ․ Գարիբալդին իր հայրենակիցներին անդադար հրավիրում էր կռվել ազատության համար և նրանց ցույց էր տալիս «անսասան հաստատամտության» անձնական օրինակ։

«Մշակը» Վիտտորիո Էմմանուել II թագավորին բնութագրում է որպես «երևելի ազգասեր և երևելի պետական գործիչ», հայրենասեր և քաջ զինվորական, ժողովրդի ու պետության շահով առաջնորդվող թագավոր։ Թերթի կարծիքով թագավորը զգույշ մարդ էր, երբեք վճռական քայլ չէր անում, թույլ էր տալիս, որ ամեն անգամ պայքարը սկսի ժողովրդական հերոս Ջ․ Գարիբալդին։

«Մշակի» բնութագրմամբ՝ Վիտտորիո Էմմանուելի «անունը փառավոր տեղ է գրավում Իտալիայի պատմության մեջ»։ «Մշակը» իտալական ազատագրական պայքարի գործում կարևորում է նաև Կ․ Կավուրին։ Թերթի կարծիքով Վիտտորիո Էմմանուել թագավորը միշտ առաջնորդվում էր Կ․ Կավուրի խորհուրդներով և «նրան է պարտական իր հաջողությունների մեծ մասի համար»։

Author Biography

Ֆելիքս Մովսիսյան, Հովհաննես Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարան

պգդ, պրոֆեսոր, Վանաձորի Հ Թումանյանի անվան պետական համալսարանի Պատմության ամբիոնի վարիչ

References

«Mshak», 1872, 16 marti, № 11, ēj 3, 29 hunisi, № 25, ēj 2, 23 marti, № 12, ēj 3: (in Armenian)

«Mshak», 1873, 23 ōgostosi, № 32 ēj 3։ (in Armenian)

«Mshak», 1874, 13 hunisi, № 23, ēj 4, 7 noyemberi, № 44, ēj 3: (in Armenian)

«Mshak», 1875, 30 hunvari, № 4, ēj 3, 20 p‘etrvari, № 7, ēj 3, 27 marti, № 12, ēj 4, 26 hulisi, № 25, ēj 3։ (in Armenian)

«Mshak», 1876, 1 aprili, № 12, ēj 3։ (in Armenian)

«Mshak», 1878, 14 hunvari, № 1, ēj 3, 20 hunvari (1 p‘etrvari), № 5, ēj 3, 28 septemberi, № 165, ēj 1։ (in Armenian)

«Mshak», 1882, 5 hunisi, № 99, ēj 3-4, 8 hunisi, № 100, ēj 2-3, 9 hunisi, № 101, ēj 2-3, 10 hunisi, № 102, ēj 3, 12 hunisi, № 104, ēj 1, 23 hunisi, № 111, ēj 3։ (in Armenian)

Chisalberti A. (1967), Ancora sulla lettera di Mazzini a Pio IX. Scritti in memoria di A. Giuffre. Milano.

Djebiduр A․ (1995), Diplomatichskaja istoрija JEvрopy․ 1814-1878, t․ 2, Рostov-na-Donu, Gosudaрstvjennoje izdatjel’stvo inostрannoj litjeрatuрy․ 487 stр ․ (in Russian)

G. Secerdote da vita di Giuseppe Garibaldi (1933), Milano, 796 p.

Gallo M․ (1998), Dzhuzjeppje Gaрibal’di․ Рostov- na -Donu, Fjeniks. 480 stр ․ (in Russian)

Garibaldi G. (1934), v. I. Scritti editi e discorsi politici e militari. Ed. Nazionale, Bologna, 230 p. (in Russian)

Gaрibal’di Dzh․ (1966), Mjemuaрy․ Pjeр. V. S. Bondaрchuka i JU. A. Fрidmana; stat’ja i kommjentaрii V. JE. Njevljeрa, M․։ Nauka. 484 stр ․ (in Russian)

Gogolicin Ju (2010), Tajnyje obsh’jestva v istoрii chjelovjechjestva ili kto pрavit miрom. Рostov-na-Donu, Fjeniks. 487 stр ․ (in Russian)

Istoрija Italii. (1970) t. 2 Pod. рjed. K.F.Miziano. Moskva։ Nauka․ 608 stр․ (in Russian)

Istoрija Paрizhskoj Kommuny 1871 goda (1971)․ Moskva։ Nauka․ 300 stр․(in Russian)

Istoрija XIX vjeka. (1938), t․ 3․ Pod. рjed. Lavissa i Рambo. Moskva։ Gosudaрstvjennoje social’no-ekonomichjeskoje izdanije․ 651 stр ․ (in Russian)

Kandjeloрo Dzh (1971), Istoрija sovрjemjennoj Italii. t. 5․ Moskva։ Izd-vo Inostрannaja litjeрatuрa․ 300 stр․ (in Russian)

Kandjeloрo K. (1956), Katolichjeskoje dvizhjenije v Italii. Moskva. Izd-vo Inostрannaja litjeрatuрa․ 585 stр․ (in Russian)

Kaрpachjev S. (2008), Masony. Slovaр’. Moskva։ Izd AST․ 604 stр․ (in Russian)

King B. (1960), Storia dell'unita d'Italia, v. 1, Roma, 418 p.

Kiрova K. (1981), Zhizn’ Dzhuzjeppje Madzini. Moskva: Nauka․ 190 stр․ (in Russian)

Moрamaрko M. (1990), Masonstvo v pрoshlom i nastojash’jem. Moskva: Pрogрjess. 289 stр․(in Russian)

Njevljeр (Vilin) V․ (1959), Dzhuzjeppje Gaрibal’di․ M․, Nauka. 45 stр․ (in Russian)

Scritti editi e inedita di Giuseppe Mazzini, (1923), v. XXXVI, Imola, P. Galeati, 418 p.

Shuрi M․ (1970), Kommuna v sjeрdcje Paрizha, Moskva: Pрogрjess. 493 stр․ (in Russian)

Victor Hugo. Contre I'invalidation de Garibaldi Discour a I'Assamblee nationale, 8 mars, 1871.

William R. Denslow, Harry S. Truman (2004), 10.000 Famous Freemasons from K to Z,. Kessiger Publishing. 796 p.

Рidli Dzh. (2007), Fрimasony. Moskva: Eksm. 381 stр․ (in Russian)

Рjevoljucii 1848-1849 (1952), t. 2, Moskva: Znanije. 239 stр․ (in Russian)

Downloads

Published

2022-12-29