Հուշկապարիկի կերպարը հայ մանրանկարչության մեջ
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.238Keywords:
Ավետարան, հայկական մանրանկարչություն, առասպելական էակ, սիրեն, հրեշ, ավետաբեր, զարդանախշAbstract
Միջնադարյան մանրանկարիչները պատահական կերպարներ չեն ստեղծել ձեռագրերը նկարազարդելու համար. նրանցից յուրաքանչյուրն ունեցել է պատկերման իր յուրօրինակ մոտեցումը։ Այդ պատկերված կերպարներից յուրաքանչյուրն ուներ իր ուրույն դերն ու մեկնաբանությունը, և այդ կերպարների թվին են դասվում նաև հուշկապարիկ-սիրենները, որոնց մասին ուսումնասիրությունները սակավ են։ Մեր աշխատանքում ուսումնասիրել ենք 45 հուշկապարիկի պատկեր (խորաններում, գլխազարդերում, լուսանցազարդերում, տերունական տեսարաններում) և դրանցից մի քանիսը վերլուծելուց հետո հանգել ենք հետևյալ եզրակացություններին: Նախաքրիստոնեական ժամանակաշրջանում բոլորովին նոր նշանակություն են ձեռք բերել դևերի, հրեշների, չար ոգիների նշանակություն ունեցող հուշկապարիկները, որոնք հիշատակվում են դիցաբանական լեգենդներում։ Հուշկապարիկները հայտնի էին իրենց քաղցր ու դյութիչ ձայնով: Հավանական է, որ եթե մինչ քրիստոնեության ընդունումը նրանք օգտագործում էին իրենց դյութիչ ձայնը մարդկանց բռնելու և սպանելու համար, ապա՝ քրիստոնեական շրջանում, նրանք իրենց դյութիչ ձայնով ազդարարում էին քրիստոնեական իրադարձությունների մասին։ Դրա մասին են վկայում բազմաթիվ մանրանկարչական և այլ օրինակներ։ Քրիստոնեական ժամանակաշրջանում սիրենները ազդարարում էին Քրիստոսի գալուստը և մարդկանց համար ճանապարհ բացում դեպի քրիստոնեական հավատքը: Այսպիսով՝ մենք կարող ենք ասել, որ վերջիններս բացահայտվում են որպես չար ոգիներ, դևեր նախաքրիստոնեական շրջանում, իսկ միջնադարում դառնում են քրիստոնեական իրողությունների ավետաբեր:
References
Ամիրխանյան Ռ., «Խորան բառի ծագումնաբանական ասպեկտները Եվսեբիոսի համաձայնության աղյուսակների գեղարվեստական հարդարանքի համատեքստում», 157 էջ ։
Ավետիսյան Ա․ Ն․, 1971, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, Երևան, 87 Էջ ։
Ավետիսյան Ք., 2007, «Աստվածամոր ննջի» պատկերագրությունը հայ միջնադարյան արվեստում, Ը 49 էջ ։
Աստուածաշունչ, Աւետարան ըստ Ղուկասու, Գլուխ Գ, Յովհաննեսի քարոզելը և մկրտելը։ Քրիստոսը մկրտվում է։ Նորա ազգաբանութիւնը, 1158 էջ ։
Դուռնովո Լ․ Ա․, 1969, Հայկական մանրանկարչություն, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, էջ 208։
Թահմիզյան Ն., 1980, Նյութեր հայկական և ռուսական հոգևոր միջնադարյան երգարվեստների համեմատական ուսումնասիրության, «Բանբեր Մատենադարանի», Երևան, 118 էջ ։
«Հայկական մանրանկարչութիւն», 2000, Մխիրթարեան մատենադարան ձեռագրաց, Բ․, Մխիթարեան հրատարակչություն, Վենետիկ Ս․ Ղազար, 9-10 էջ ։
«Հայկական մանրանկարչութիւն», 2000, Մխիրթարեան մատենադարան ձեռագրաց, Բ, Մխիթարեան հրատարակչություն, Վենետիկ Ս․ Ղազար, 29 էջ ։
«Հայկական մանրանկարչություն», 2014, Մատենադարանի հավաքածու, Երևան, «Նաիրի», 66 էջ։
«Հայկական մանրանկարչություն», 2014, Մատենադարանի հավաքածու, Երևան, «Նաիրի»։
Հակոբյան Հ., 1989, Արցախ-Ուտիքի մանրանկաչական դպրոցի մի խումբ ձեռագրեր, Երևան, «Խորհրդային գրող», 135 էջ։
Ճանաշեան Մ., 1966, Հայկական մանրանկարչություն, Մխիթարեան մատենադարան ձեռագրաց Ա, 60-61 էջ։
Մաթևոսյան Կ., 2010, Մոմիկ, Երևան 64-66 էջ։
Մալխասեանց Ս., 1944, Հայերէն բացատրական բառարան, Երեւան, Հայկական ՍՍՌ պետական հրատարակչութիւն, 1567 էջ։
Չուգասզյան Լ․ Բ․, 1986, Գրիգոր ծաղկող, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 114 էջ։
Չուգասզյան Ս., 2014, Մ․ Մաշտոցի անվան մատենադարանի թիվ 9422 ձեռագրի մանրանկարչությունը Միջերկրական ծովի արվեստի համատեքստում, սեղմագիր, Երևան, 1 էջ։
Վասպուրականի հայկական մանրանկարչություն, 1978, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան:
Գ․ Տաթևացի, 2020, «Գիրք հարցմանց», թարգմանությունը՝ Սուսաննա Գրիգորյանի, «Տիգրան Մեծ» հրատարակչություն, Երևան։
«Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», 1970, հատոր Ա, Հայկական գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան, 627 էջ։
«Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», 1970, հատոր Ա, Հայկական գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Երևան։
Манукян С., 2008, Рубрикация в системе художествеенного оформления Армянских рукописных Евангелий, Автореферат, Ереван, с. 19-20․
Khandanian A., 1978, Le theme de la Sirène-oiseau dans l’enluminure des manuscrits arméniens, Atti del Primo Simposio Internazionale di Arte Armena (Bergamo 28-30 guigno 1975), San Lazzaro-Venezia, pp. 377-394.
‘’Manuscripts armeniens illustres…’’, p. 110.
Mathews F., Thomas and Roger S. Wieck (1994), Treasures in Heaven Armenian illuminated Manuscripts, The Pierpont Morgan Library, New York, Princeton University Press, Pierpont Morgan library, pp. 193-194.
Downloads
Published
Versions
- 2023-07-01 (2)
- 2023-07-01 (1)
Issue
Section
License
Copyright (c) 2023 Anahit Aperyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.