Պատերազմներ և ցեղասպանություն

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2023.19.1.043

Keywords:

պատերազմ, ցեղասպանություն, Օսմանյան կայսրություն, Հայաստան, Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, գաղութային ցեղասպանություն, Նամիբիա, Շոա, Ռազմական պարտություն, Զմյուռնիա, Մարդասիրական միջամտություններ

Abstract

Հայերի բնակեցման պատմական տարածքը, Հայկական լեռնաշխարհը, ինչպես նաև Հարավային Կովկասը հնագույն ժամանակներից եղել են աշխարհի ամենավիճելի տարածքներից։ Սա լուրջ բացասական հետևանքներ ունեցավ տարածաշրջանում ապրող մարդկանց համար՝ կենտրոնձիգ պետության կամ փոքր տարածքի վրա պետականության ստեղծման առումով, հանգեցնելով տարածաշրջանում մրցակից հեգեմոն ուժերից մեծ կախվածության, օտարերկրյա գերիշխանության, միգրացիայի կամ զանգվածային արտահոսքի և նույնիսկ ցեղասպանության:

Ցեղասպանությունն այն հանցագործություններից է, որը կատարվել է պատերազմների և քաղաքացիական պատերազմների, ինչպես նաև տարատեսակ փոխակերպումների, միակուսակցական ռեժիմների և խորհրդարանական կառավարման կասեցման ժամանակաշրջանների հետևանքով։ Քսաներորդ դարում ցեղասպանությունները պատահական չեն եղել երկու համաշխարհային պատերազմների ժամանակ։ Այս պատերազմները ծառայում էին որպես քող, որի հետևում պետությունները կարող էին իրականացնել բնաջնջում, ինչը սովորաբար ծրագրվում էր մինչև պատերազմի սկիզբը:

Այնուամենայնիվ, երեք միլիոն բնիկ քրիստոնյաների օսմանյան ցեղասպանության փաստացի սկզբնակետը ոչ թե Առաջին համաշխարհային պատերազմն էր, այլ 1912 և 1913 թթ. Բալկանյան պատերազմները, որոնք փորձնական եղան Օսմանյան Էդիրնե (Ադրիանոպոլիս) նահանգում բռնագաղթումների կազմակերպման տեսանկյունից և իրականացվեցին մահվան երթերի տեսքով։ Երիտթուրքերի կառավարիչներն այդպիսով հասկացան, որ երկրից վտարվածները վերադարձել են, իսկ ներքին տեղահանվածների մի զգալի մասը մահացել է։

References

Angelomatis, Ch. 1963, Chronikon Megalis Tragodias. Athens, Bookshop of Estia, n.d. http://www2.fhw.gr/chronos/13/en/foreign_policy/sources/14.html

Bergmann, Martin S. 1995, Wiederkehrende Probleme in der Behandlung Überlebender und ihrer Kinder, In: Kinder der Opfer, Kinder der Täter: Psychoanalyse und Holocaust. Hg. Martin S. Bergmann, Milton E. Jucory, Judith S. Kestenberg. Frankfurt am Main: S. Fischer․

Bierstadt, Edward Hale 1924, The Great Betrayal: A Survey of the Near East Problem. New York (Bloomingdale, Il., 2008)․

Edip, Halide Adıvar: Memoirs. London 1926 (Reprint: Gorgias Press, Piscataway/NJ, 2005)

Horton, George 1926, The Blight of Asia: An Account of the Systematic Extermination of Christian Populations by Mohammedans and of the Culpability of Certain Great Powers; with the True Story of the Burning of Smyrna. Indianopolis: Bobbs-Merrill Com., http://www.hri.org/docs/Horton/HortonBook.htm

Housepian Dobkin, Marjorie 1998, Smyrna 1922. The Destruction of a City. New York: Newmark Press, p. 172f.

Kieser, Hans-Lukas: Armeniermord: Von der Lästigkeit vertuschter Geschichte. „Traverse: Zeitschrift für Geschichte“, 2002, 2, p. 131-142

Politisches Archiv des Auswärtigen Amtes (PA/AA), Der Geschäftsträger der Botschaft Konstantinopel (Radowitz) an den Reichskanzler (Bethmann Hollweg), Bericht, 4. Oktober 1916. - http://www.armenocide.net/armenocide/armgende.nsf/$$AllDocs/1916-10-04-DE-002

Schwartz, Michael: Die Balkankriege 1912/13: Kriege und Vertreibungen in Südosteuropa. „Militärgeschichte – Zeitschrift für historische Bildung“. 2008, Ausg. 2

Ureneck, Lou: Smyrna September 1922, The American Mission to Rescue Victims of the 20th Century’s First Genocide. New York: HarperCollins․ 2016

Walker, Christopher J. 1983, The Survival of a Nation. London: Croom Helm․

Zavriev, D.S. 1947, K novejšej istorii severno-vostočnych vilaetov Turcii (On the recent history of the northeastern vilayets of Turkey; Russian) Tbilisi․

Zimmerer, Jürgen: Doch kein Völkermord? Warum der Genozid an den Nama und Herero nicht für journalistische Spiele taugt. – „IPG“, 18.07.2016, https://www.ipg-journal.de/kommentar/artikel/doch-kein-voelkermord-1536/

Published

2023-07-01

Issue

Section

Articles