Պատերազմը և խաղաղությունը որպես «տեքստ» (ընթերցման խնդիրների շուրջ)

Authors

DOI:

https://doi.org/10.46991/hc.2022.18.2.8

Keywords:

տեքստ, ընթերցանություն, պատերազմ, խաղաղություն, խաղաղասիրություն, ռազմականացում, խոսույթ, իրականություն, մետամակարդակ

Abstract

Հոդվածում պատերազմն ու խաղաղությունը վերլուծության են ենթարկվում նոր տեսանկյունից։ Դրանք դիտարկվում են որպես բազմաշերտ տեքստ, որը ոչ միայն արտացոլում է իրականությունը, այլ, կախված ընթերցանության և ընկալելու առանձնահատկություններից, որոշակի չափով ստեղծում այն։ Այս տեքստը հաճախ ընթերցվում է «հակահերոս և հերոս, չար և բարի» երկակիության համատեքստում, ինչը պայմանավորված է ինչպես մարդաբանական, այնպես էլ բարոյական ու քաղաքական գործոններով։ Ավելին, երբ ընթերցանությունն ուղեկցվում է ընթերցողի «տեսողության համար ցանկալի շեղումներով», ի հայտ են գալիս իրականության վերափոխման կամ նոր իրականության ձևավորման նախադրյալները։

Պայմանականորեն առանձնացնելով պատերազմ կոչվող տեքստի մետա և էմպիրիկ մակարդակները՝ ցույց է տրվում այն, որ դրանք տարբեր կերպ են ազդում ընթերցողի վրա։ Մետա մակարդակում պատերազմը երբեմն ընկալվում է որպես բացարձակ չարիք, որից պետք է անվերապահորեն խուսափել, իսկ խաղաղությունը՝ որպես ցանկալի իդեալ, բացարձակ բարիք, որին պետք է անվերապահորեն ձգտել։ Մոտեցումներ, որոնք կոնկրետ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում հաճախ հանգեցնում են աղետալի հետևանքների։ Մինչդեռ այս տեքստի էմպիրիկ մակարդակում պատերազմն ամենից հաճախ ընթերցվում է որպես իրադարձությունների շղթա, ռազմական գործողությունների տարեգրություն, որի մասին խոսակցությունները կարող են ստիպել ընթերցողին ենթարկվել տեքստի տարբեր կարգավորումներին։

 

Author Biography

Արմեն Սարգսյան, Երևանի պետական համալսարան

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան, Երևանի պետական համալսարանի դոցենտ, փ․գ․թ․

References

Asmus V. (1976), Istoрija antichnoj filosofii. Moskva, “Vysshaja shkola”, 544 s. (in Russian)

Aumann Р. (2011), Momjent istiny. Analiz gjeopolitichjeskogo polozhjenija Izрailja v XXI vjekje. https://www.liveinternet.ru/users/rinarozen/post195652664/. Dostupno: 01.12.2022. (in Russian)

Bjeрdjajev N. (1952), Bjeрdjajev, Nikolaj. Ekzistjencial’naja dialjektika bozhjestvjennogo i chjelovjechjeskogo. YMCA-Press, Paрizh, 1952, 246 s. (in Russian)

Ivanov A. (2016), Moрal’nyje diljemmy i koncjeptual’nyje pрotivoрjechija tjeoрii «Spрavjedlivoj vojny», //Filosofskije nauki, № 7 (69), chast’ 2, s. 55-58. https://www.gramota.net/materials/3/2016/7-2/13.html. Dostupno: 05.12.2022. (in Russian)

K‘isinjer H. (2020), Ashkharhakarg, «Profil media», Erewan, 380 ēj. (in Armenian)

Kant I. (1966), Sochinjenija v shjesti tomax, T. 6, “Mysl’”, Moskva, 744 s. (in Russian)

Kant I. (2003), K vjechnomu miрu //Tрaktaty o vjechnom miрje /Sost. I. S. Andрjejeva i A. V. Gulyga, Sankt-Pjetjeрbuрg, Aljetjejja, s. 205-242. (in Russian)

Kant I. (2003), O рaznoglasijax mjezhdu moрal’ju i politikoj, //«Filosofija ot antichnosti do sovрjemjennosti», Eljektрonnaja bibliotjeka, OOO DiрjektMjedia Pablishing, Moskva. (in Russian)

Klauzjevic K. (2002), O vojnje, //V 2-x tomax, “AST” Moskva, Sankt-Pjetjeрbuрg, 1130 s..

Nzh’deh G. (2006), Hatěntir, Erewan, 708 ēj. (in Armenian)

Oрjexov A. (2014), «Vjechnyj miр» ili «vjechnaja vojna»? (I. Kant versus K. Klauzjevic) // Pрostрanstvo i Vрjemja, № 3(17). (in Russian)

Taрanov P. (2004), Filosofkij biogрafichjeskij slovaр’ illjustрiрovannyj mysljami, Moskva, Eksmo, 893 c. (in Russian)

Downloads

Published

2022-12-29