Հակոբ Գյուրջյանի՝ հայ մտավորականների դիմաքանդակները (1910-ական թթ.)
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.270Keywords:
Հակոբ Գյուրջյան, հայ քանդակագործություն, 1910-ական թթ., հայ մտավորականների դիմաքանդակներ, Ալեքսանդր Շիրվանզադե, Շուշի, Մարգարիտ Շիրվանզադե, Արցախ, Արշակ Չոպանյան, Վահան ՏերյանAbstract
Հակոբ Գյուրջյանին հայրենիքից բաժանում էր տարածական հեռավորությունը, որը կրճատելու, փարատելու կերպերը արտահայտչականության լայնահուն մեկնակետում հայտվում են շնորհիվ ստեղծագործական և գեղարվեստական մեկնաբանման։ Հակոբ Գյուրջյանը անդամակցում էր Հայ արվեստագետների միությանը (Թիֆլիս) և Հայ արվեստագետների «Անի» միությանը (Փարիզ). այս «արարքը»՝ որպես հանգամանք, արվեստի միջոցով հասարակական ներգրավվածություն ստեղծելու օրինակ է։ «Հայկական ոճը» ձևակերպող գեղարվեստական համայնքի, ազգային պատկանելիությունը որպես հիմնակետ ունեցող հավաքական մտքի մի մասը լինելով՝ Հ. Գյուրջյանը մոտենում էր նաև իր ինքնությանը: Ստեղծագործական կենսընթացում հայ մտավորականներին անդրադառնալիս մեկ այլ էությամբ էր ամրագրվում կյանքի ընթացքը, քանի որ Հակոբ Գյուրջյանն այսպիսով վերագտնում էր Հայաստանը։ Քանդակամտածողությունը նրա արտաքին և ներքին մտահանգումների կիզակետում էր, այս դեպքում՝ որպես լեզու, որն արթնանում է ձևի մեջ, քանի որ այն ուղղությունը, որը կարող էր տանել դեպի փակուղի, ի վերջո հանգեցնում էր ինքնաբացահայտման: Այդպիսի դիմաքանդակներից են Ալեքսանդր Շիրվանզադեի, Մարգարիտ Շիրվանզադեի, Արշակ Չոպանյանի և Վահան Տերյանի դիմաքանդակները, որոնց վերլուծությունը միաժամանակ բացահայտում է անձնային կապերը. մասնավորապես` Ալեքսանդր Շիրվանզադեի հետ ստեղծված անձնական կապը բացահայտում է մեկ այլ հայ գործիչ Խաչատուր Աբովյանին նվիրված արձանի` Հակոբ Գյուրջյանի նախագծերը։
References
Գաբրիելյան Վ., Արշակ Չոպանյանը սովետահայ գրականության քննադատ //http://www.ysu.am/files/03V_Gabrielyan.pdf, էջ 33, 21.04.2022։
Իսահակյան Ա., Տերյան Վ. 1985, Բանաստեղծություններ, պոեմներ, լեգենդներ և բալլադներ (Ա. Իսահակյան), բանաստեղծություներ (Վ. Տերյան), «Լույս», 387 էջ:
Խաչատրյան Շ. 1977, Ինքնահաստատումի խորհուրդը // «Հայրենիքի ձայն», N 28:
Խաչատրյան Շ., Ֆրանսահայ կերպարվեստ, Երևան, «Անահիտ» հրատ., 1991, էջ 6-7:
ՀԱՊ հուշաձեռագրային բաժին, ֆ. 48, թպ. 15, ինվ. 6162:
Հարությունյան Վ. 1956, Հայ կերպարվեստագետների անդրանիկ միավորումը// «Սովետական արվեստ», N 11, էջ 26։
Հարությունյան Վ. 1975, Արա Սարգսյան, «Հայաստան» հրատ., 22 էջ ։
Շիրվանզադե Ա. 1910, Աբովեանի մահարձանի առիթով// «Հորիզոն», N 82, էջ 1։
Շիրվանզադե Ա. 1910, Անպատճառ մրցում // «Հորիզոն», № 229, էջ 2:
Շիրվանզադե Ա. 1910, Նամակներ Պարիզից (Գեղարվեստական սալոններում)// «Հորիզոն, N 114», էջ 2։
Չոպանյան Ա. 1929, Ցեղին կոչումը //Անահիտ, № 1, էջ 6։
Ստեփանյան Ս. 2013, Ֆրիդրիխ Հյոլդեռլին. Բանաստեղծական աշխարհի և ճակատագրի քննության փորձ, «Սարգիս Խաչենց - Փրինթինֆո», 139-140 էջ։
Վահան Տերյան. Ժամանակագրական կենսագրություն, http://teryan.com/vt_Biography_arm.html, դիտումը՝ 22.04.2022:
Քոչար Ե. 1959, Մեծ արձանագործի ճակատագիրն ու արվեստը// «Սովետական արվեստ», էջ 24-25։
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Աիդա Հարությունյան
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.