Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսի հոգևոր-քաղաքական գործունեությունը
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.008%20%20Keywords:
Սարգիս Ա Սևանցի, Գագիկ Ա Բագրատունի, Արիստակես Լաստիվերցի, Անի, Հայրապետական աթոռ, Թոնդրակյան շարժում, Ծռազատիկ, Սյունյաց աթոռ, կաթողիկոսի հրաժարականAbstract
Հոդվածում քննության է ենթարկվում հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցու (992-1019) հոգևոր-քաղաքական գործունեությունը Գագիկ Ա-ի (990-1018) գահակալության շրջանում, երբ Բագրատունյաց թագավորությունը գտնվում էր հզորության և բարգավաճման բարձրագույն շրջափուլում: Հայոց եկեղեցին ու վեհապետը կարևոր դեր են կատարում երկրի քաղաքական միասնության ապահովման, ավատական իշխանությունների հակամարտությունների լուծման ու պետականության շուրջ ժողովրդին միավորելու հարցում: Սևանցի կաթողիկոսի նախաձեռնությամբ 992 թ. երկրի հոգևոր կենտրոնը տեղափոխվում է Արգինայից Անի, որը թելադրված էր եկեղեցական ու քաղաքական ռեսուրսների մեկտեղմամբ միավորիչ առաքելության իրականացման անհրաժեշտությունից: Գագիկ Ա Բագրատունու մահից (1018 թ.) հետո երկրի խորացող ներքաղաքական լարվածության պայմաններում առաջացած տարիք ունեցող հայրապետը պարտադրված հրաժարվեց կաթողիկոսի պաշտոնից և 1019 թ. իր ձեռքով Պետրոս Գետադարձին (1019-1054) ձեռնադրեց նոր եկեղեցապետ: Հայ եկեղեցու նվիրապետական կարգի ամբողջությունն ու միասնությունն ամրապնդելու նրա կարևոր ձեռնարկներից էր 1006 թ. Սյունյաց բարձրապատիվ աթոռի մետրոպոլիտական առանձնաշնորհումների վերահաստատումը:
XI դարասկզբին նա հետևողական պայքար տարավ Հայաստանում նոր ուժով բորբոքված Թոնդրակյան շարժման դեմ, որի գաղափարախոսությունը խարխլում էր հայոց եկեղեցու նվիրապետական և վարդապետական հիմքերը: Հայոց հայրապետն անողոք պայքար է մղել Ապահունիք, Մանանաղի, Հարք գավառներում ուժեղացած թոնդրակեցիների դեմ: Սարգիս Սևանցին ընդդիմացել է բյուզանդական եկեղեցու ոտնձգություններին, պաշտպանել հայ եկեղեցու նվիրապետական և դավանաբանական ինքնուրույնությունը:
Սարգիս Սևանցու գործունեության շնորհիվ բարձրացավ կաթողիկոսական իշխանության հեղինակությունը, ամրապնդվեց եկեղեցու նվիրապետական կառույցը:
References
Ալեքսանյան Վ. 2020, Խաչիկ Ա Արշարունի կաթողիկոսի աթոռակալությունը և հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտությունը X դարի վերջին քառորդին, Վէմ համահայկական հանդես, Nº3, էջ 70-91:
Ալեքսանյան Վ. 2020, Սյունյաց աթոռի մետրոպոլիտական աստիճանի վերահաստատումը, «Լրաբեր հասարակական գիտությունների», Nº2, էջ 69-88:
Ալիշան Ղ. 1890, Այրարատ, Սուրբ Ղազարի տպարան, Վենետիկ, 590 էջ:
Ալիշան Ղ. 1881, Շիրակ, Սուրբ Ղազարի տպարան, Վենետիկ, 192 էջ:
Աճառյան Հ. 1948, Հայոց անձնանունների բառարան, հ. Դ, Պետական համալսարանի հրատ., Երևան, 683 էջ:
Արեւշատեան Ա. 1995, Անիի երաժշտական մշակույթը և նրա հետ կապված շարականագիրները, «Բազմավեպ», Nº1-4 էջ 203-218:
Բաբայան Լ. 1981, Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (IX-XIII դարեր), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 391 էջ:
Գրիգոր Մագիստրոսի թղթերը (1910), բնագիրն յառաջաբանով և ծանոթագրութիւններով առաջին անգամ ի լոյս ընծայեց Կ. Կոստանեանց, Աղեքսանդրապօլ, տպարան Գէորգ Մաճոյեանցի, 352 էջ:
Եղիազարյան Ա. 2021, Հայոց Սմբատ Բ թագավորի և Գագիկ Բագրատունու փոխհարաբերությունները, «Հայագիտության հարցեր», Nº3, էջ 23-36:
Զարբհանալեան. 1897, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Մխիթարեան տպ., Վենետիկ, 1897, 822 էջ:
Էյնաթյան Ջ. 2017, Զատիկ եւ ծռազատիկ (3). ԺԷ դարի տոմարագետ Ավիկի «Սակս ծռազատիկին» մեկնությունը, «Բանբեր Մատենադարանի», 3, էջ 367-389:
Կանոնագիրք Հայոց. 1971, հատ. Բ, աշխատասիրությամբ՝ Վ. Հակոբյանի, ՀՍՍՀԳԱ հրատ., Երևան, 473 էջ:
Կիրակոս Գանձակեցի. 1961, Պատմություն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 426 էջ:
Հայ ժողովրդի պատմություն. 1976, հ. Գ, Հայաստանը զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանում (IX դ. կեսերից մինչև XIV դ. կեսերը), ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1023 էջ:
Հայոց պատմություն. 2014, հ. Բ, Միջին դարեր (IV-XVII դարի առաջին կես), Գիրք II, (IX դարի կես- XVII դարի առաջին կես), «Զանգակ-97» հրատ., Երևան, 800 էջ:
Հաւաքումն պատմութեան Վարդանայ վարդապետի 1862, Սուրբ Ղազարի տպ., Վենետիկ, 184 էջ:
Հացունի Վ. 1927, Կարեւոր խնդիրներ հայ եկեղեցւոյ պատմութենէն, տպ. Ս. Ղազար, Վենետիկ, 588 էջ:
Հովհաննիսյան Ա. 1957, Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք Ա, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 524 էջ:
Մաթևոսյան Կ. 1992, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և քաղաքամայր Անին, Էջմիածին, Ը, էջ 38-45:
Մաթևոսյան Կ. 2008, Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, ՊԲՀ, N-3, էջ 3-30:
Մաթևոսյան Կ. 2021, Անին և Անեցիները, Մատենադարան, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ, Տիգրան Մեծ տպ., Երևան, 464 էջ:
Մարգարյան Հ. 2014, Միջնադարեան հայ պատմագրութեան բնութագրական գծերը և պարբերացումը, «Հանդէս ամսօրեայ», Nº1-12, էջ 271-316:
Մատթէոս Ուռհայեցի 1898, Ժամանակագրութիւն, տպ. Ս. Էջմիածնի, Վաղարշապատ, 448 էջ:
Մելիք-Թանգեան Ն. 1905, Հայոց եկեղեցական իրավունքը, հ. Բ, Տպ. Բ. Տեր-Սահակյանցի, Շուշի, 279 էջ:
Մխիթար Անեցի 1983, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատասիրությամբ՝ Հ. Մարգարյանի, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 140 էջ:
Չամչյան Մ. 1984, Հայոց պատմություն, հ. Բ, ԵՊՀ հրատ., Երևան, 1060 էջ:
Պատմութիւն Արիստակիսի Լաստիվերտցւոյ 1963, աշխատասիր. Կ. Յուզբաշյանի, Երևան:
Սամուէլ Անեցի և շարունակողներ 2014, Ժամանակագրութիւն, Երևան, «Նաիրի» հրատ., 502 էջ:
Սարգիսեան Բ. 1893, Ուսումնասիրութիւն Մանիքէա-Պաւղիկեան թոնրակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը, տպ. Ս. Ղազար, Վենետիկ, 117 էջ:
Ստեփանոս Ասողիկ Տարոնեցի 2000, Տիեզերական պատմություն, թարգմ., առաջաբանը և ծանոթագրությունները Վ. Վարդանյանի, ԵՊՀ հրատ., 455 էջ:
Ստեփանոս Տարաւնեցի Ասողիկ 2010, Պատմութիւն Տիեզերական, Մատենագիրք հայոց, ԺԵ հատոր, Ժ դար, Պատմագրութիւն, գիրք Բ, ԵՊՀ հրատ., Անթիլիաս-Լիբանան, 893 էջ:
Ստեփաննոսի Սիւնեաց Եպիսկոպոսի 1861, Պատմութիւն Տանն Սիսական, ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, տպ. Լազարեան ճեմարանի, Մոսկվա, 386 էջ:
Վարդազարյան Օ. 2020, «Տէլէտ(իս) / Տելետ(իս)». մակդիրի իմաստաբանությունը: Սեն Արևշատյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հայագիտական միջազգային գիտաժողովի նյութեր (22-23 մայիս, 2019), Երևան էջ 150-156:
Տարեգիրք Սմբատայ Սպարապետի 1859, Տպ. Է. Թունոյի, Փարիզ, 180 էջ:
Տեառն Անանիայի Հայոց կաթողիկոսի 1897, Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից, Արարատ, թիվ Գ, էջ 129-141:
Տեր-Մինասյան Ե. 1968, Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 239 էջ:
Տեր-Պետրոսյան Լ. 2007, Խաչակիրները և հայերը, հ. Բ, Գ. Կիւլպէնկեան հիմնարկություն, Երևան, 672 էջ:
Քիւրտեան Յ. 1967, Յովհաննէս վարդապետ Կոզեռն, «Հանդես ամսօրեայ», Nº 1-3, էջ 1-14:
Քրիստոնյա Հայաստան. 2002, Հանրագիտարան, Հայկ. հանրագիտարանի գլխ. խմբագր., Երևան, 1070 էջ:
Օրմանյան Մ. 2001, Ազգապատում, հ. Ա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1870 էջ:
Юзбашян К. 1988, Армянские государства в эпоху Багратидов и Византия IX-XI вв., Издательство Наука, Москва, 300 էջ:
Юзбашян К. 1973, К хронологии правления Гагика I Багратуни, Античная древность и средние века, вып. 10, էջ 195-197:
Margaryan H. 2013, Characteristic Features and Periodic Classification of the Medieval Armenian Historiography, «Բանբեր հայագիտության», Nº1, էջ 34-60:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Vardan Alexanyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.