Թանգարանը և Արցախյան 44-օրյա պատերազմը
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.298Keywords:
Թանգարան, պատերազմ, մասնավոր հավաքածու, ժառանգությունը ճգնաժամում, օկուպացված տարածք, «փրկված» և «կորսված» թանգարանAbstract
Հոդվածը ներկայացնում է Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները, մասնավորապես թանգարանների գործունեության, դրանց պահպանության և պաշտպանության հարցերն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո։ Առանձնահատուկ քննության են ենթարկվել հատկապես այն թանգարաններն և հավաքածուները, որոնք Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում անցել են ադրբեջանական վերահսկողության տակ։
Պատերազմի արդյունքում Արցախի մշակութային կյանքում ամենամեծ վնաս կրած ոլորտներից մեկը թանգարանայինն է։ 17 մանսավոր ու պետական թանգարաններ և հավաքածուներ պատերազմի արդյունքում մնացին Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված տարածքներում։ Այն թանգարանները, որոնց հավաքածուն հնարավոր եղավ տարհանել օկուպացված տարածքներից, կանգնեցին լուրջ խնդիրների առջև։ Այդ խնդիրները հատկապես վերաբերվում են մշակութային արժեքների պահպանությանը և հանրայնացմանը․ որտե՞ղ պետք է պահվեն այդ արժեքները, ի՞նչ սկզբունքով և համատեքստում պետք է ցուցադրվեն, ինչպե՞ս պետք է ներկայացվեն հանրույթին, սեփական համայնքից կտրված լինելու խնդիրը նույնպես արդիական հարց է դառնում։
Հետևաբար հոդվածում քննարկվում է,
ա. ինչ գործողություններ են իրականացվել Արցախում 44 օրյա պատերազմի ժամանակ մշակութային ժառանգության դեմ,
բ. միջազգային օրենսդրական ինչ մեխանիզմներ կան, պաշտպանելու այդ ժառանգությունը պատերազմի ընթացքում և դրանից հետո,
գ. Ինչպիսին է այն թանգարանների ճակատագիրը, որոնք պատերազմական վտանգից ելնելով տարհանվել են և այն կրող համայնքի հետ միասին դարձել «փախստական»։
Հետազոտությունը հիմնված է թանգարանների տնօրենների, աշխատակիցների, Արցախի ԿԳՄՍ նախարարության համապատասխան բաժինների աշխատակիցների հետ ունեցած հարցազրույցների վրա, ինչպես նաև ադրբեջանական տարբեր օգտատերերի կողմից համացանցի տարբեր հարթակներում (տիկ տոկ, թվիթեր, ֆեյսբուք, յութուբ, թելեգրամ) տարածված տեսանյութերի ուսումնասիրության վրա։
Հետազոտությունը կատարվել է «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» (Artsakh Monument Watch) ծրագրի շրջանակներում։
References
Ադրբեջանը Դադիվանքը հռչակում է ուդիական -
Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը - https://monumentwatch.org/hy/alerts/%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b7%d5%b8%d6%82%d5%b7%d5%ab%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1/
ԱՀ ՄԻՊ զեկույցը հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ - https://artsakhombuds.am/hy/news/494
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման ահազանգեր -https://monumentwatch.org/hy/%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d5%a3%d5%a5%d6%80/
Դանիելյան Ե., Գասպարյան Լ. 2022, Շուշի քաղաքի թանգարանները, Աշխատություններ Հայաստանի պատմության թանգարանի, 2022, 2, Երևան, 189-190:
Դաշտային օրագիր - Հարցազրույց Հադրութի նախկին բնակիչ, ժամանակավորապես Երևան տեղափոխված Գ․․ Ա․ հետ, 20․02․2021։
Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիա, 1954 - https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75856
Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենք - http://www.nankr.am/hy/627):
Թանգարանների և Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին նախագիծ- http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=7558&Reading=0
Հաագայի 1954 թ. համաձայնագիրը և երկու արձանագրությունները - http://www.unesco.org/new/en/culture/themes/armed-conflict-and-heritage/convention-and-protocols/first-protocol/
Միջազգային քրեական դատարանի հռոմեական օրենք- https://legal.un.org/icc/statute/romefra.htm
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1970 թ. համաձայնագիր - http://portal.unesco.org/en/ev.php-URL_ID=13039&URL_DO=DO_TOPIC&URL_SECTION=201.html
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 թ. համաձայնագիր https://whc.unesco.org/en/conventiontext/):
Պետրոսյան Հ․ 2022, Արցախի Տիգրանակերտի հնագիտական թանգարանի ոդիսականը, Աշխատություններ Հայաստա,նի պատմության թանգարանի, թիվ 2 (10), էջ 183-189:
Պետրոսյան Հ․, Մուրադյան Հ․ 2022, Արցախի մշակութային ժառանգությունը հարձակումների թիրախում, Երևան։
Տիգրանակերտի հնագիտական հանգրվանի ռմբակոծումը - https://www.facebook.com/photo.php?fbid=4628472710557833&set=pb.100001854498958.-2207520000..&type=3
Monument watch // www.monumnetwatch.org
Now comes a Karabakh war over cultural heritage - https://eurasianet.org/perspectives-now-comes-a-karabakh-war-over-cultural-heritage
Petrosyan H. 2019, The Monument and the Society. Tigranakert in Artsakh, Archeologia Pubblica in Italia, Firenze, 2019, p.69-77
Petrosyan H. 2020, Ethnocide in Artsakh: The Mechanisms Of Azerbaijan’s Usurpation Of Indigenous Armenian Cultural Heritage, CULTURAL HERITAGE Experiences & Perspectives In International Context, PROCEEDINGS OF THE ROCHEMP CENTER INTERNATIONAL CONFERENCE 23rd- 24th Of January, 79-90
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Haykuhi Muradyan, Nzhdeh Yeranyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.