Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություն
DOI:
https://doi.org/10.46991/hc.2023.19.1.224Keywords:
Ստեղծագործական մշակում, բնագիր, տարբերակների համեմատական քննություն, գեղագիտական գրավչություն, գաղափարի հարստացում, արձակ խոսքի բանաստեղծականացում, փոխաբերության զորացումAbstract
Սույն հոդվածում առաջին անգամ կատարվել է Ա. Բակունցի «Միրհավ» պատմվածքի ստեղծագործական մշակումների լեզվաոճական համակողմանի քննություն։
Վերջնական տարբերակը մշակելիս խոսքի մեծանուն վարպետը կատարել է խմբագրական տքնաջան աշխատանք՝ հասնելով բառի և պատկերի կատարելության, արձակ խոսքի բանաստեղծականացման, արտակարգ գրավչության և զգացմունքայնության։ Պատկերային համակարգում արված փոփոխությունները զորացրել են պատումի բովանդակային համոզչականությունը, գաղափարական հագեցվածությունը, ինչպես նաև դրանք օգնել են բացահայտելու մարդու հույզերի հարուստ աշխարհը՝ ստեղծելով ներդաշնակություն տեսողական, լսողական իրական պատկերների և դրանց զգայական մտապատրանքների միջև։
References
Աղայան Էդ. 1976, Արդի հայերենի բացատրական բառարան, 1-2-րդ հատորներ, Երևան, 1615 էջ։
Աթաբեկյան Ս. 1996, Ակսել Բակունց. պատմվածքի վիպական աշխարհը, Երևան, 1996, 306 էջ։
Ակսել Բ. 1927, «Մթնաձոր» ժողովածու, Երևան, 183 էջ։
Ակսել Բ․ 1933, «Սև ցելերի սերմնացանը», Երևան, 188 էջ։
Ակսել Բ. 1976, Երկեր չորս հատորով, հ.առաջին, Երևան, 670 էջ։
Ավետիսյան Զ․ 1973, Թումանյանի ստեղծագործական լաբորատորիան, Երևան, 208 էջ։
Ավետիսյան Յու. 2012, Արևմտահայ բանաստեղծների ստեղծագործական մշակումների լեզվաոճական վերլուծություններ, Երևան, 115 էջ։
Իշխանյան Ռ. 1974, Բակունցի կյանքն ու արվեստը, Երևան, 330 էջ։
Մելքոնյան Ս. 1986, Հովհ. Թումանյանը և արևելահայ գեղարվեստական գրականության լեզուն, Երևան, 319 էջ։
Ներսիսյան Ն. 2008, Շարահյուսական կառույցները և դրանց ոճական արժեքը Ակսել Բակունցի պատմվածքներում, Երևան, 122 էջ։
Грифов Б. А. 1988, Психология писателья, Москва, Художественная литература, 1988, 462 ст.
Երևանի գրականության և արվեստի թանգարան, Ակսել Բակունցի ֆոնդ. թ. 26, ՏՄՕ։
«Խորհրդային Հայաստան», օրաթերթ, Երևան, 1926, 6 հունվարի, N 132:
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 Narine Nersisyan
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.