44-օրյա պատերազմի հիշողության լանդշաֆտների փոփոխությունները սահմանամերձ գյուղից դեպի մարզկենտրոն

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.2.263

Բանալի բառեր-:

սահմանամերձ բնակավայր, մարզկենտրոն, 44-օրյա պատերազմ, հիշողության լանդշաֆտ, հիշողության քաղաքականություն, հուշարձան, ինքնություն

Ամփոփում

Հուշարձանները, հանդիսանալով կարևոր տեսանելի նյութական գոր­ծիք, ծառայում են որպես առաջնային աղբյուր՝ «պատմելով» տվյալ ժամանակաշրջանում հասարակության մեջ գերակշռող արժեքների, պրակտիկաների, գաղափարների, քաղաքական կողմնորոշումների, ինքնության ձևափոխումների մասին:

Հոդվածում քննարկվում է այն խնդիրը, թե ՀՀ սահմանային բնակավայրերում հիշողության ինչնոր լանդշաֆտներ են ձևավորվել 44-օրյա պատերազմից հետո, և դրանք ինչպես են փոփոխվումսահմանամերձ գյուղից դեպի մարզկենտրոն: Հիմնախնդրի ուսումնասիրության համարօգտագործել ենք բո­վան­դակային և դիսկուրս վերլուծության, փորձագիտական ու խորացված հարցազրույցների և ոչ կառուց­վածքային դիտման մեթոդները: ՀՀ Տավուշի մարզի օրինակով ցույց ենք տալիս, թե մարզկենտրոնից դեպի սահմանային բնակավայրեր հեռանալիս ինչ արժեքներ ու գաղափարներ են գերակշռում, ինքնության ինչ նարատիվներ են պահպանվում կամ վերաձևավորվում:

Ելնելով ուսումնասիրության արդյունքներից՝ կարող ենք արձանագրել, որ եթե մարզկենտրոնում պատերազմի հիշատակումը անհատական է և ցրված, իսկ պաշտոնական մակարդակում ոչ ամբողջական է և դեռ անկատար, ապա դեպի սահման գնալիս (Սարիգյուղ, Սևքար բնակավայրերում) այն սկսում է առավել համայնքային ու խորհրդանշական դառնալ, նաև հերոսական դրսևորում ստանալ: Իսկ Տավուշի ամենասահմանամերձ բնակավայրերում (Կիրանց, Աճարկուտ) 44-օրյա պատերազմի հիշողության լանդշաֆտը դառնում է զենքի, զինված հերոսի ու պայքարող սահմանապահի կարևոր խորհրդանիշ:

Հղումներ

Աճարկուտն իր գիրկն ընդունեց հերոսացած հայորդուն, հասանելի է՝ https://www.facebook.com/TavushTV/videos/874347963211178

Արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող եկեղեցի Աչաջուրի սրտում, օծվեց խաչը և զանգը, հասանելի է՝ https://www.24news.am/news/283760

ԴԱՆ, Տավուշի մարզ, 2022-2023թթ.:

Կիրանց համայնքում նշվել է գյուղի օրը, հասանելի է՝ https://www.facebook.com/TavushTV/videos/546485179935391

Հուշարձան՝ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի և սևքարեցի հերոսների հիշատակին, հասանելի է՝

https://www.aravot.am/2022/02/02/1245046/?fbclid=IwAR0jQvOne3_x_Nmc8Xxe4jnBZkV3llm9ZoamwFdPi3F1uq-VoL3F7hFon1k

Ձեզ բացակա չենք դնի, հասանելի է՝ http://tavush.mtad.am/news/item/2021/11/07/0711/?fbclid=IwAR3ijTPeKUK2wVP8zGrzwqXXLiv2qGjcd4Eq3yMEwxlFABdliLW5CwlnVos

Մեզ բացակա չդնեք. անմահացած տղաներին նվիրված խաչքարի բացում Իջևանի թիվ 5 դպրոցի բակում, հասանելի է՝ https://www.youtube.com/watch?v=xEcmYHEwAQw

Ի հիշատակ սարիգյուղցիների, ի պատիվ սարիգյուղցի նահատակ հերոս տղերքի, հասանելի է՝ https://www.youtube.com/watch?v=CHHTS8R_rX8

Connerton P. 1989, How Societies Remember, New York, Cambridge University Press, 121 p.

Osborne B. 2001, Landscapes, Memory, Monuments, and Commemoration: Putting Identity in its Place. Canadian Ethnic Studies; Calgary, 33 (3), pp. 39-77.

Smith A. 1991, National Identity, London: Penguin, 227 p.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-30

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հակոբյան Գ., & Գալստյան Մ. (2025). 44-օրյա պատերազմի հիշողության լանդշաֆտների փոփոխությունները սահմանամերձ գյուղից դեպի մարզկենտրոն. Պատմություն և մշակույթ , 21(2), 263-274. https://doi.org/10.46991/hc.2024.21.2.263