Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան հնամարդաբանության վերլուծություն՝ ըստ անցած դարի գիտական աշխատությունների

Հեղինակներ

DOI-:

https://doi.org/10.46991/hc.2024.21.1.268

Բանալի բառեր-:

գանգաբանական հավաքածու, բրոնզի դար, գանգասկավառակի ծավալ, դիմային կմախքի բարձրություն, քթոսկրերի խիստ պրոֆիլավորվածություն, միտոքոնդրիոումային ԴՆԹ ուսումնասիրություն

Ամփոփում

Հնագիտական կենսափաստը կարևոր պատմական սկզբանղբյուր է ժառանգաբանական հիմնահարցերի վերկազմության պարագայում։ Չափագրական տվյալների հիման վրա միջինացված մարդաբանական նկարագրերի նմանությունը մեկնաբանվել է ժառանգաբանական մոտիկության, իսկ տարբերակվածությունը՝ հեռավորության հիման վրա։ Այս մոտեցումը երկար ժամանակ պահպանվել է ինչպես խորհրդային այնպես էլ Հայաստանի հնամարդաբանական ուսումնասիրությունների ոլորտում։ Միակ ընդհանուր եզրակացությունն այն է, որ Հին Հայաստանի բրոնզեդարյան բնակչությունը պատկանել է հարավային եվրոպեոիդ ռասային։ Մարդաբանական տիպերի բնութագրություններում կա տարակարծություն։ Սևանի ավազանի միջին և ուշ բրոնզեդարյան բնակչության մարդաբանությունը ունի հետևյալ  առանձնահատկությունները՝ մաքսիմալ երկարադիմություն, քթի պրոֆիլավորվածություն և գանգասկավառակի չափազանց մեծ ծավալ։ Այս հատկանիշները տարբերակում են Գեղարքունիքի բրոնզեդարյան բնակիչներին ոչ միայն Առաջավոր Ասիայի և Կովկասի, այլև Հայկական Լեռնաշխարհի այլ տարածքներից հայտնաբերված հնամարդաբանական նյութերից։ Հին հանրությունների էթնիակական պատմությունը հավաստի կարելի է վերակազմել միայն այն պարագայում, եթե ուսումնասիրվող կենսաափաստերը ունենան ստույգ և մանրամասն պատմամաշակութային անձնագրավորում։ Այսօր ընդունված է էթնոժառանգաբանական հարցերը քննարկել հնագույն ԴՆԹ-ի վերլուծականների և համեմատականների միջոցով։ Հայաստանյան նյութերի նմանօրինակ ուսումնասիրությունը բացահայտում է բրոնզեդարյան և ժամանակակից բնակչության ժառանգաբանական անընդհատականությունը։

Հղումներ

Ալեքսեև Վ․, 1964, Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարաշրջանի բնակչության երկու խմբի մասին, Հայկական ՍՍՀ ԳԱ տեղեկագիր հասարակական գիտությունների, Երևան, N 1, էջ 15-22։

Ավետիսյան Պ․, Փիլիպոսյան Ա․ 1996, «Ազգագրական հանդէսի» հրապարակումներն արդի հայ հնագիտության հիմնախնդիրների համատեքստում, «Ազգագրական հանդէսի» 100-ամյակը․ նստաշրջանի թեզիսներ, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան, էջ 3-4։

Բուբուշյան Ռ. 1971, Սևանի ավազանի հնէամարդաբանական նյութերը, Երիտասարդ գիտնականների կոնֆերանսի նյութեր, ԵՊՀ հրատ, Երևան, էջ 232-236։

Լալայան Յ., 1931, Դամբանների պեղումներ Խորհրդային Հայաստանում, Մելքոնյան ֆոնդի հրատ․, Երևան, 239 էջ։

Абдушелишвили М., 1982, Антропология населения Кавказа в бронзовом периоде // Материалы к антропологии Кавказа. Тбилиси: Мецниереба, Вып. VIII. 134 стр. (На груз. яз.).

Азизян Г. 1965, Палеонропологический материал из погребения у селения Лчашен, «Պատմաբանասիական հանդես», Երևան, N 3, стр. 306-316.

Алексеев В., Гохман И., 1984, Антропология Азиатской части СССР, «Наука» Москва, 207 стр.

Алексеев В., Происхождение народов Кавказа, «Наука», Москва, 1974, 317 стр.

Алексеева Т., Эренбург Р., 1979, Каталог краниологических и остеологических коллекций института и музея антропологии МГУ (1865-1977), Издательство Московского университета, Москва, 198 стр.

Бубушян Р., 1973, Материальная культура и физический тип населения Армении в эпоху бронзы, Автореферат кандидатской диссертации, Ереван, 32 С.

Бунак В.,1929, Черепа железного века из Севанского района Армении, Русский Антропологический журнал, том 17, выпуск 3-4, стр. 64-87.

Мкртчян Р., 2001, Палеонатропология Оромского могильника, Материлы по антропологии Армении, Выпуск I, «Зангак-97», Ереван, 120 С.

Натишвили А., Абдушелишвили М., 1956, Материалы антропологической экспедиции 1954 г. Института эксперим. морфологии АН ГССР, Тез. докл. на 7-й сес. Института эксперим. Морфологии, Тбилиси, стр. 24-26.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մկրտչյան Ռ. (2025). Սևանի ավազանի միջին և ուշբրոնզեդարյան հնամարդաբանության վերլուծություն՝ ըստ անցած դարի գիտական աշխատությունների. Պատմություն և մշակույթ , 21(1), 268-276. https://doi.org/10.46991/hc.2024.21.1.268