ՀԵՏԱԶՈՏԵԼՈՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐԱԲԵՐԵՆ ՀԻՄՆԱԲԱՂԱԴՐԻՉՈՎ ԵՎ ԱՐՀԵՍՏ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԶԲԱՂՄՈՒՆՔ ՆՇԱՆԱԿՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
DOI:
https://doi.org/10.46991/jos.2023.24.2.060Keywords:
ազգանունների ծագում, հայոց ազգանուններ, արաբական փոխառություններ, արհեստ, մասնագիտությունAbstract
Ազգանունների ծագման ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ցանկացած ազգի համար, քանի որ ազգանուններում արտացոլվում են տվյալ ազգի պատմությունն ու մշակույթը, կենցաղը։ Հայկական ազգանունների մեջ բավականին շատ են օտարալեզու բաղադրիչով ազգանունները, քանի որ հայ ժողովուրդը դարերով շփվել է տարբեր ազգերի հետ, գտնվել նրանց մշակութային, քաղաքական ու տնտեսական ազդեցության տակ, փոխառել բազմաթիվ բառեր։ Հոդվածում քննության են ենթարկվել արաբերեն հիմնաբաղադրիչով հայկական ազգանունները, որոնք նշանակում են արհեստ, մասնագիտություն և զբաղմունք։ Այդ բառերը հայերենը փոխառել է և՛ անմիջապես արաբերենից, և՛ միջնորդ լեզուներից՝ թուրքերենից ու պարսկերենից, այդ պատճառով հաճախ հայտնվել են ազգանվան տարբերակներ։ Այս հոդվածում փորձել ենք վեր հանել դրանց ծագումնաբանության հետ կապված խնդիրները՝ երբեմն առաջարկելով սեփական տարբերակները։ Մեր նպատակն է եղել հարստացնել գիտական խոսույթը՝ անդրադառնալով հայկական ազգանունների ստուգաբանության որոշ բացերին։
References
Ավետիսյան Տ․, Հայոց ազգանունների բառարան, Ե․, 2010։ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=99&dt=HY_HY&pageNumber=1
Աճառյան Հր․, Հայոց անձնանունների բառարան, Ե․, 1942։ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=35&dt=HY_HY&pageNumber=2
Աճառյան Հր․, Հայերեն արմատական բառարան, Ե․, 1926։ nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7&dt=HY_HY&query=մաղաս
Աճառյան Հր․, Թուրքերէնէ փոխառյալ բառեր հայերէնի մեջ։
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=62
Ջահուկյան Գ․, Հայերեն ստուգաբանական բառարան, Ե․, 2010։ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=51
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հտ․ 1, 2, Վենետիկ, 1836-1837։ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=26
Մալխասյանց Ստ․, Հայերեն բացատրական բառարան, Ե․, 1944։ http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=6
Հայոց լեզվի բարբառային բառարան։ Ե․, 2001 http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=48
Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու», Ե․, 1959։
لسان العرب (Lisān al-ʿarab)
اللغة العربية المعاصر (Al-luġa al-ʿarabiyya al-muʿāṣira)
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2024 SONA TONIKYAN, KAMALYAN
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է:
Երրորդ կողմի թույլատրված կրկնակի օգտագործումը սահմանվում է հետևյալ օգտագործման լիցենզիայով.
Creative Commons վերագրում-ոչ առևտրային (CC BY-NC): CC BY-NC օգտագործողներին թույլ է տալիս պատճենել և տարածեք հոդվածլ ոչ կոմերցիոն նպատակներով: Օգտագործողները կարող են վերաձևակերպել, փոփոխել նյութը, հարմարեցնել այն տեքստին՝ հղում անելով
լիցենզիային։ Լիցենզիայի մանրամասները հասանելի են
https://creativecommons.org/licenses/by-nc/4.0/ հասցեով:
Այս լիցենզիայի համաձայն հոդվածների նկատմամբ հեղինակների հեղինակային իրավունքը պահպանվում է, սակայն
«Արևելագիտության հարցեր» ամսագիրը և Երևանի պետական համալսարանի հրատարակչությունը ստանում են հոդվածը թղթային և էլեկտրոնային տարբերակով հրատարակելու և երրորդ անձնանց՝ բնօրինակին պատշաճ կերպով հղում անելու պայմանով այն օգտագործելու, տարածելու և վերարտադրելու իրավունք տալուլ ոչ բացառիկ լիցենզիա: Համապատասխան մեջբերումը բնօրինակին սովորական հղումն է: Հեղինակների կամ հրատարակիչների թույլտվություն չի պահանջվում: