ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱ-ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հեղինակներ

  • Գոհար Բ․ Եղյան Վանաձորի պետական համալսարան, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.281

Բանալի բառեր-:

Lori province, tourist-recreational potential, recreational tourism, health tourism, specially protected areas, natural monuments

Ամփոփում

Հոդվածում քննարկվել են Լոռու մարզի զբոսա-ռեկրեացիոն ներուժի հիմնական նախադրյալները, տրված են դրանց արդյունավետ օգտագործման ուղիները: Լոռին ինքնատիպ բնապատմական, զբոսաշրջային-ռեկրեացիոն գրավչություն և զարգացման մեծ ներուժ ունեցող մարզ է և կարող է զբոսաշրջային շուկային առաջարկել ռեկրեացիոն-զբոսաշրջային բազմաբնույթ, մրցունակ արտադրանք ու ծառայություններ: Մարզն աչքի է ընկնում բնական և մարդածին ռեկրեացիոն բազմաթիվ ռեսուրսներով, որոնք նպաստել են տարածաշրջանում ռեկրեացիոն-առողջարարական զբոսաշրջության զարգացմանը: Գործնական կարևոր նշանակություն ունեն բազմազան լանդշաֆտները, փարթամ անտառները, բարենպաստ ու առողջարար կլիման, լճերը, լեռնային զուլալ գետերը, տարբեր հանքայնացում ու տարբեր ջերմաստիճան ունեցող հանքային բուժիչ աղբյուրները, բնության և պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները: Սակայն մարզում դեռևս բավարար չեն ռեկրեացիոն-զբոսաշրջային ներուժի օգտագործման ցուցանիշները, ցածր է այդ ներուժի օգտագործման մակարդակը: Մարզի ռեկրեացիոն ռեսուրսներն առայժմ քիչ չափով են ներառված զբոսաշրջային շուկայում: Դրանց գրավչությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է քարտեզագրել դրանք և ավելի ակտիվորեն գովազդել առաջարկվող ծառայությունները։ Անհրաժեշտ է ավելի սերտ համագործակցություն տուրօպերատորների հետ՝ Լոռու մարզն ավելի շատ տուրերի մեջ ներառելու, մարզի տեսանելիությունն ու ճանաչելիությունը բարձրացնելու համար, ինչը կամրապնդի նրա առաջատարի դիրքերը հանգստի ծառայությունների շուկայում։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԶԲՈՍԱ-ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ՆԵՐՈՒԺԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ. (2024). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(3 (264), 281-288. https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.281