ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ

(Աղստև գետի վերին հոսանքի ստորերկրյա ջրերի օրինակով)

Հեղինակներ

  • Արտաշես Հ․ Աղինյան ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն, Հայաստան
  • Հովհաննես Հ․ Սարգսյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0006-0310-3330
  • Մարինե Ս․ Մկրտչյան ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.077

Բանալի բառեր-:

groundwater run-off, groundwater natural resources, flow filtration

Ամփոփում

Գլոբալ տաքացման հետևանքով ջրային ռեսուրսների բնական հոսքը տարեց տարի կրճատվում է։ Ներկայիս իրավիճակում Հայաստանի բնակա-վայրերը խմելու ջրով ապահովման նպատակով անհրաժեշտ է նոր ստոր-երկրյա  ջրաղբյուրների յուրացումը։ Հոդվածում քննարկվում են ստորերկրյա ջրերի բնական և շահագործական ռեսուրսների գնահատման մեթոդները՝ հիմնված ջրաերկրաբանական հետազոտությունների վրա, որոնք իրականացվել են Աղստև գետի վերին հոսանքի ավազանում՝ Մարգահովիտ և Ֆիոլետովո բնակավայրերի միջև, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում։ Նշված արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը կարող են օգտագործվել ինքնահոսով՝ Դիլիջան քաղաքի կամ Աղստև գետի ստորին հոսանքներում գտնվող այլ բնակավայրերի խմելու ջրամատակարարման նպատակներով։ Մարգահովիտի ստորերկրյա ջրերի միկրոավազանը կազմված է չորրորդական լճա-գետային նստվածքների հաստվածքից, որը ներկայացված է փուխր բեկորային և կավային ապարների հերթափոխությունից՝ 165 մ միջին հզորությամբ։ Ուսումնասիրության տարածքում հայտնաբերվել են գրունտայն և երկու ճնշումային ջրատար հորիզոններ։ Խմելու ջրամատակարարման համար գործնական նշանակություն ունեն ճնշումային ջրերը, որոնք հիդրավլիկորեն փոխկապակցված են և ունեն համանման որակական հատկանիշներ։ Աշխատանքում քննարկվել են Աղստև գետի վերին հոսանքի երկրա-բանական-ջրաերկրաբանական պայմանները, հաշվարկվել և հիմնավորվել են բնակավայրերի խմելու ջրամատակարարման համար ստորերկրյա ջրերի շահագործական պաշարները։ Ներկայացվում են ջրերում երկաթի, մանգանի և ֆտորի բարձր պարունակությունների դեմ պայքարի մաքրման մեթոդները։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-08-25

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ: (Աղստև գետի վերին հոսանքի ստորերկրյա ջրերի օրինակով). (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(2 (266), 77-90. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.2.077

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները