ԼՃԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՉՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԾԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ

Հեղինակներ

  • Վլադիմիր Ռ․ Բոյնագրյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0009-2989-5438
  • Անժելա Ա․ Այրիյանց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Հայաստան https://orcid.org/0000-0002-7069-2896

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.3.632

Բանալի բառեր-:

climatic cycle, drought, humidification, water level

Ամփոփում

Կլիմայի ժամանակակից փոփոխությունները նպաստել են Արալյան ծովի (լճի) և Չադ ու Ուրմիա լճերի չորացմանը։ Առաջին երկու լճերը բազմիցս կտրուկ կորցրել են իրենց ջրի ծավալը ուժեղ երաշտների ժամանակ, իսկ խոնավ ժամանակ կրկին վերականգնվել են։ Բացահատվել են դրանց ավազաններում ուժեղ երաշտների և խոնավացման ժամանակաշրջաններ: Դրանց ժամանակակից չորացումը սկսվել է 1960-ական թվականներից և զարգանում է նմանատիպ սցենարով։ Ուրմիա լիճն իր նախապատմական ծավալը կորցրել է իր գոգավորության տեկտոնական իջեցման հետևանքով՝ ուշ պլեիստոցենի վերջում։ Իսկ նորագույն ժամանակներում նրա մակարդակի տատանումները հիմնականում կապված էին կլիմայական պայմանների փոփոխությունների հետ։ Բոլոր երեք լճերի ներկայիս չորացումը համընկել է նոր չոր կլիմայական ցիկլի հետ, որին գումարվել է մարդածին ազդեցությունը, ինչը հանգեցրել է աղետալի հետևանքների։ Լճերը կարող են փրկվել միայն այն դեպքում, եթե մարդը ամբողջությամբ կհրաժարվի գյուղատնտեսական նպատակներով գետի հոսքի օգտագործումից։ Լճերն աստիճանաբար կվերականգնվեն խոնավ կլիմայական ցիկլի ընթացքում, որը կարող է փոխարինել ներկայիս չոր ցիկլին։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-12-29

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԼՃԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԻՆԱՄԻԿԱՆ ՉՈՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹԱՆ ԵՎ ՄԱՐԴԱԾԻՆ ԳՈՐԾՈՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ. (2025). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 59(3 (267), 632-644. https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.3.632

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>