ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Ամփոփում
Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական օրերի առթիվ ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ, ՀՀ ԲԳԿ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից (Հետազոտական նախագիծ թիվ 24WS-1E035) ֆինանսական աջակցությամբ 2025թ․ մարտի 20-ից 22-ին անցկացվեց «Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիթորինգի արդի հիմնախնդիրները փոփոխվող կլիմայի պայմաններում. հարմարվողականություն, կայունություն և արտադրական գործընթաց» խորագրով միջազգային եռօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի ընթացքում քննարկվել և ներկայացվել են հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի, կենսաբազմազանության և էկոլոգիական անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման ձեռքբերումներն ու հեռանկարները, բացահայտվել և վերհանվել են հիդրոօդերևութաբանության ոլորտում առկա գերակա խնդիրները, զարգացման օրինաչափությունները և հեռանկարները, ժամանակակից հասարակության զարգացման և էկոհամակարգի իրավական կարգավորման տնտեսակառավարման հիմնախնդիրները, գնահատվել է վերջինիս դերը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, վերլուծվել և գնահատվել են շրջակա միջավայրի արդի վիճակը, կլիմայի փոփոխության հիմնահարցերը:
Անցանց և առցանց ձևաչափերով հնչեցին 65 զեկույցներ, որոնց զգալի մասն ունի գիտական մեծ արժեք և գիտակիրառական մեծ ներուժ: Ընդհանուր առմամբ, գիտաժողովին մասնակցել են ավելի քան 200 մասնակիցներ (առկա և առցանց), այդ թվում՝ պետական պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայաստանյան և օտարերկրյա բուհերի ներկայացուցիչներ, հանրաճանաչ անձինք: Գիտաժողովին մասնակցում էին անվանի գիտնականներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Բելառուսից, Տաջիկստանից: Գիտական այս միջոցառման հիմնական ձեռքբերումներից էին միջազգային համագործակցության ընդլայնումը և փորձի փոխանակումը:
Գիտաժողովի ավարտին զեկուցողներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր:
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.