ՌԵԼԻԵՖԱԱՌԱՋԱՑՆՈՂ ԿՐԻՈԳԵՆ ԷԿԶՈԴԻՆԱՍԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Հեղինակներ

  • Ֆ․ Ս․ Գևորգյան ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոն, Հայաստան
  • Ռ․ Խ․ Գագինյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Յու․ Ա․ Առաքելյան Արցախի պետական ​​համալսարան, Արցախ

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2001.35.1.127

Բանալի բառեր-:

cryogenic ehodynamic system, Armenia, nivation

Ամփոփում

Արտածին ձևադինամիկ կրիոգեն համակարգը հանդիսանում է ՀՀ և Արցախի տարածքի բարձր լեռնային (2000 մ-ից բարձր) գեոմորֆոլոգալանդշաֆտային գոտու ռելիեֆաառաջացնող առաջատար գործոններից մեկը: Հոդվածում քննարկվում են կրիոգեն պրոցեսների տարբեր ենթատիպերի զարգացման կլիմայական նախադրյալները, էությունը, բնույթը և առանձնահատկությունները, նրանց ստեղծած ռելիեֆի միկրոձևերը և փուխր նստվածքները: Նիվացիայի հետ է կապված նիվացիոն իջվածքների, կարոիդների արտաբերման կոների առաջացումը, իսկ կրիոսոլիֆլյուկցիայի հետ՝ դարավանդների առաջացումը և դելյուվիալ չինգիլների դանդադ շարժումը: Գրունտների սառչելու և հալքի հետ է կապված սեզոնային սառցույթի շրջաններամ մեդալիոնների. քարային օդերի, բազմանկյուն գետինների առաջացումը: Կրիոգեն պրոցեսներր բացասաբար են անդրադառնում մարդու տնտեսական գործունեության վրա: Այդ պատճառով անհրաժեշտ է կատարել մանրամասն ուսումնասիրություններ, խոշոր մասշտաբի քարտեզագրական աշխատանքներ և մշակել բնապահպանական միջոցառումների ծրագիր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2001-03-16

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՌԵԼԻԵՖԱԱՌԱՋԱՑՆՈՂ ԿՐԻՈԳԵՆ ԷԿԶՈԴԻՆԱՍԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ. (2001). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 35(1 (194), 127-135. https://doi.org/10.46991/PYSUC.2001.35.1.127

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները