ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հեղինակներ

  • Վ․ Ա․ Մեթանջյան ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան
  • Ֆ․ Դահան Գոու ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան
  • Ռ․ Գ․ Գևորգյան ԵՊՀ միներալոգիայի, պետրոլոգիայի և երկրաքիմիայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.1.138

Բանալի բառեր-:

Lake Sevan, linear erosion, eczogenic processes

Ամփոփում

Էկզոգեն երկրաբանական պրոցեսների մեծ մասի արտահայտման ինտենսիվությունը և բնութագրումը նախանշվում են լեռնային երկրների բազմաթիվ ձևաչափական պարամետրերով: Հենց դրանով է պայմանավորված Սևանա լճի ավազանում ձևաչափական հետազոտական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը: Հայտնի է, որ ռելիեֆի թեքության աստիճանը ազդում է էկզոգեն էրոզիոն պրոցեսների ինտենսիվության վրա: Հարթ և գծային էրոզիայի ակտիվությունը զգալի զարգանում է լանջի թեքության աճին զուգընթաց: Ձևաչափական և գեոմորֆոլոգիական տվյալների անալիզը ցույց է տվել, որ ոչ մեծ թեքություն ունեցող լանջերը ավելի լուսավոր են, նրանք աչքի են ընկնում էկզոգեն պրոցեսների առավել ակտիվությամբ և ինտենսիվ կտրտվածությամբ: Բերվածքների զարգացման տենդենցը կախված է լեռնային լանջերի թեքության աճից և լանդշաֆտի անտրոպոգեն բեռնվածությունից: Սևանի ավազանի էկոլոգիական արդի վիճակը թելադրում է մոնիտորինգի անցկացում, շրջակա միջավայրի բարելավում և պաշտպանման հայեցակարգի մշակում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2007-03-05

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆԻ ՌԵԼԻԵՖԻ ՁԵՎԱՉԱՓԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՂԱՏԱՐՄԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. (2007). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 41(1 (212), 138-145. https://doi.org/10.46991/PYSU:C/2007.41.1.138