ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՑԱԾՐ ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ

Հեղինակներ

  • Մ․Վ․ Եփրեմյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2013.47.3.025

Բանալի բառեր-:

cloud base height, upstream air currents, advection, partially super-frozen precipitation, ground wind

Ամփոփում

«Էրեբունի» օդանավակայանի (Երևան) տարածքում եղանակի և կլիմայի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մինչև 500 մ և ցածր ամպամածություն է նկատվում և կարող է պահպանվել հետևյալ պայմաններում․ օդի հարաբերական խոնավություն՝ ոչ պակաս, քան 88%, ցողի կետի դեֆիցիտ՝ մինչև 4℃, քամու արագությունը՝ 2–3 մ/վրկ, առավելագույնը՝ մինչև 5 մ/վրկ։ Սինոպտիկ-վիճակագրական մեթոդի կիրառմամբ՝ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում ցածր ամպամածության կանխատեսում է արվել։ Այս մեթոդի կիրառումը ծայրահեղ կարճաժամկետ (մինչև 12 ժ) և ընթացիկ (մի քանի րոպեից մինչև 3 ժ) կանխատեսման համար ապահովում է մոտ 80% հուսալիություն, իսկ կարճաժամկետ (մինչև 72 ժ) կանխատեսման համար՝ 70–75%։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2013-12-09

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՑԱԾՐ ԱՄՊԱՄԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ. (2013). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 47(3 (232), 25-30. https://doi.org/10.46991/PYSU:C/2013.47.3.025