ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՀՈՍՔԱՋՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԿԵՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Ժ․Ա․ Աչոյան ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն, Հայաստան
  • Ա․Ա․ Առաքելյան ԳԱԱ Երկրաբանական Գիտությունների Ինստիտուտ, Հայաստան
  • Գ․Ա․ Շահնազարյան "Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն" ՊՈԱԿ, Հայաստան
  • Տ․Ն․ Բոյախչյան ԵՊՀ ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.2.088

Բանալի բառեր-:

tailing dam, wastewater, balance, enrichment, sludge

Ամփոփում

Հոդվածում որոշվում է Արծվանիկի պոչամբար մուտք գործող և դուրս եկող հոսքաջրերի քանակը, գնահատվում է դրանց բացասական ազդեցությունը Նորաշենիկ գետի ջրերի որակի վրա և հիմնավորվում է հոսքաջրերի արտանետման կետի տեղափոխման անհրաժեշտությունը: Առկա ուսումնասիրությունների և դաշտային հետազոտական աշխատանքներից ստացված տվյալների վերլուծության արդյունքում որոշվել է հոսքաջրերի արտանետման կետի տեղը՝ Ողջի գետ 680 մ բացարձակ նիշի տեղանքում: Նախատեսվում է հոսքաջրերի տեղափոխումն իրականացնել մեկ ընդհանուր խողովակաշարով և նախքան Ողջի գետ լցնելն ենթարկել ֆիզիկաքիմիական և կենսաբանական մաքրման՝ գոյություն ունեցող նորմերին համապատասխան: Նշված միջոցառումների իրականացման դեպքում Նորաշենիկ գետի ջրերը զերծ կմնան աղտոտւմից, օգտագործելի կդառնան ջրօգտագործման հիմնական բնագավառների համար և չեն խաթարվի Ողջի գետի որակական ցուցանիշները:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-08-10

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐԻՑ ԴՈՒՐՍ ԵԿՈՂ ՀՈՍՔԱՋՐԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱՆԵՏՄԱՆ ԿԵՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ. (2018). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 52(2 (246), 88-94. https://doi.org/10.46991/PYSU:C/2018.52.2.088

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները