ՈՂՋԱԲԵՐԴԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հեղինակներ

  • Մ․Ա․ Գրիգորյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Ե․Ս․ Մանուկյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան https://orcid.org/0009-0007-5625-9504

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2019.53.1.003

Բանալի բառեր-:

deformation processes, landslip, microzoning map, seismic activity

Ամփոփում

Նախկինում կատարած ուսումնասիրությունների հիման վրա անդրադարձ է կատարվել ՀՀ տարածքում գոյություն ունեցող վտանգավոր երևույթներին, մասնավորապես` սողանքներին: Դիտարկվել է նաև վերջիններիս կապը ՀՀ սեյսմիկ ակտիվության, երկրաբանական, ջրաերկրաբանական, գեոմորֆոլոգիական կառուցվածքի, լանջերի թեքության և մարդու գործունեության հետ: Վեր է հանվել տարբեր տարիներին Ողջաբերդի սողանքային դաշտում կատարված ուսումնասիրության արդյունքների ոչ գիտական, սխալ մեկնաբանումը, ինչը հանգեցրել է ոչ արդյունավետ հակասողանքային միջոցառումների իրականացմանը: Չեն բացահայտվել նաև սողանքառաջացման և զարգացման մեխանիզմները: Հոդվածում առաջին անգամ տրվում է Ողջաբերդի սողանքային դաշտի ներկայիս վիճակը, տեսակը, սողանքային երևույթների առաջացման մեխանիզմը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-04-15

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՈՂՋԱԲԵՐԴԻ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ. (2019). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 53(1 (248), 3-9. https://doi.org/10.46991/PYSU:C/2019.53.1.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները

1 2 > >>