ՀՀ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 01.01.2000–23.10.2011 ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Հեղինակներ

  • Վ․Ս․ Բալասանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.3.155

Բանալի բառեր-:

seismic hazard assessment, earthquake map, seismicity, Van focal zone, seismological data, spatio-temporal distribution of earthquake epicenters

Ամփոփում

Հայկական բարձրավանդակը բնութագրվում է ուժեղ սեյսմաակտիվ գոտիների առկայությամբ, որոնց ակտիվությունը ձևավորում է ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի մակարդակը: Մասնավորապես, 23.10.2011 թ․ Վանի երկրաշարժն (M=7,2) ուժեղ սեյսմիկ ցնցումներ առաջացրեց Երևանում (J=5–6 բալ): Այս տեսանկյունից, որոշակի հետաքրքրություն է ներկայացնում սեյսմագեոդինամիկական իրավիճակի վերլուծությունն այդ երկրաշարժի նախապատրաստման ժամանակահատվածում: Վերլուծության այս փուլը նվիրված է (φ°Ν 38,0–42,0; λ°Ε 42,0–48,0) շրջանի M≥4,0 սեյսմիկության ուսումնասիրությանը 2000–2011 թթ. ժամանակահատվածում: M≥4,0 մագնիտուդով երկրաշարժերի տարածաժամանակային բաշխվածության վերլուծությունը հնարավորություն է տալիս առանձնացնել էպիկենտրոնների ժամանա-կագրական շղթայական շարքը՝ կապված Վանի օջախային գոտու սեյսմագեոդինամիկայի հետ: Մասնավորապես, հետաքրքրություն են ներկայացնում՝ 2001–2003 թթ. և 2011թ. ժամանակային փուլերը, որոնք հաստատում են ուսումնասիրվող շրջանի հարավարևմտյան (Վանի) և հյուսիսարևելյան (Զաքաթալայի) օջախային գոտիների միջև որոշակի փոխկապվածությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2020-12-25

Թողարկում

Բաժին

Երկաբանություն

Ինչպես մեջբերել

ՀՀ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 01.01.2000–23.10.2011 ՍԵՅՍՄԻԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. (2020). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 54(3 (253), 155-161. https://doi.org/10.46991/PYSU:C/2020.54.3.155