ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՂՂԱՁԻԳ ՇԱՐԺԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հեղինակներ

  • Հովսեփ Ս․ Պետրոսյան Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան (ՃՇՀԱՀ), Հայաստան
  • Պարույր Ս. Էֆենդյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Վահան Մ․ Մանուկյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Վալերիա Ա․ Ալեքսանյան ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն, Հայաստան

DOI-:

https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.201

Բանալի բառեր-:

earthquake, fault, crust, vertical displacement, geodynamic polygon, leveling, elevation mark

Ամփոփում

Ուսումնասիրվել են 1988 թ. Սպիտակի երկրաշարժի վերաբերյալ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Ճապոնիայի, Հայաստանի և այլ երկրների մասնագետների հեղինակած աշխատություններից տվյալներ: Ամփոփվել, վերլուծվել և հաշվարկվել է Սպիտակի տարածաշրջանի գեոդինամիկական պոլիգոն օբյեկտում նախկինում կատարված նիվելիրացման աշխատանքների արդյունքում ստացված հենանիշերի բացարձակ բարձրությունների տարբերությունները: Այդ տվյալների հիման վրա ստեղծվել է Սպիտակի երկրաշարժի տարածաշրջանի երկրակեղևի ժամանակակից ուղղաձիգ շարժերի քարտեզը երկրաշարժից առաջ՝ 1988 թ. և հետո՝ 1989–1990 թթ. դրությամբ: Կառուցվել է նաև (1989–1990 թթ. մինչև 2002–2006 թթ. ընկած ժամանակահատվածի) երկրակեղևի ժամանակակից ուղղաձիգ շարժերի քարտեզը, որից պարզ երևում է, որ երկրակեղևի նստեցման 9–12 մմ/տարի արագությունը շարունակական բնույթ է կրում մինչև 2016 թ.: Ենթադրվում է, որ տարածաշրջանում նույն արագությամբ շարունակվում է երկրկակեղևի նստեցման գործունեությունը: Այդ վարկածը հաստատվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած (01.01.2020–01.03.2022 ժամանակահատվածում) Ամասիա, Աշոցք և Բավրա տարածաշրջաններում տեղի ունեցած M ≥ 2,5 մագնիտուդայով երկրաշարժերի էպիկենտրոնների վերաբերյալ տվյալներն ու քարտեզը: Առաջարկվում է գեոդեզիստ, երկրաբան, գեոֆիզիկոս և սեյսմաբան մասնագետների մասնակցությամբ կազմել նախագիծ տվյալ տարածաշրջանում կրկնակի գեոդինամիկական մոնիթորինգ իրականացնելու համար: Ստացված տվյալների հիման վրա կպարզաբանվի երկրակեղևի դինամիկայի երևույթների պատճառները և դրանց օրինաչափությունն ընդերքում տեղի ունեցող լարումների փոփոխման  նկատմամբ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-25

Թողարկում

Բաժին

Աշխարհագրություն

Ինչպես մեջբերել

ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒ ԵՐԿՐԱԿԵՂԵՎԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՈՒՂՂԱՁԻԳ ՇԱՐԺԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԴՐԱ ՀԵՏԱԳԱ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ. (2024). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 58(3 (264), 201-210. https://doi.org/10.46991/PYSUC.2024.58.3.201

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները