ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻ ԼԱՅՆԱԿԻ ԿՏՐՎԱԾՔՆԵՐԻ ՊՐՈՖԻԼՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՍԿԱՆԱՎՈՐՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ
DOI-:
https://doi.org/10.46991/PYSUC.2025.59.1.044Բանալի բառեր-:
GNSS, LiDAR, MLS, field authentication, Tibetan HighwayԱմփոփում
Ճանապարհային ենթակառուցվածքների որակն ու տեխնիկական համապատասխանությունը կարևոր դեր են խաղում տրանսպորտային ցանցերի արդյունավետության և անվտանգության ապահովման գործում։ Սույն հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է ճանապարհի լայնակի կտրվածքների պրոֆիլների ստացման մեթոդաբանությունը՝ 3D լազերային սկանավորման տվյալների կիրառմամբ։ Ուսումնասիրվող տարածքում AU20 լազերային սկանավորման համակարգով իրականացվել է ճանապարհային մակերևույթի հետազոտություն, որի արդյունքում ստացված տվյալները մշակվել են ArmRef02 կոորդինատային համակարգում։ Հետազոտության նպատակներն են․
• մշակել ավտոմատացված մեթոդաբանություն 3D կետերի ամպից ճանապարհի մակերևույթի առանձնացման համար։
• Բացահայտել ճանապարհի եզրային և կենտրոնական առանցքները տարածական տվյալների անալիզի միջոցով։
• Համեմատել ստացված պրոֆիլները տեխնիկական նորմերի հետ և գնահատել դրանց համապատասխանությունը։ Վերլուծության արդյունքում հայտնաբերվել են լայնակի թեքության շեղումներ, որոնք խաթարում են ջրահեռացման արդյունավետությունը և նվազեցնում ճանապարհային անվտանգության մակարդակը։ Տեխնիկական նորմերի խախտումները հանգեցնում են մակերևույթի ջրահոսքի անհամա-չափության, ինչը նպաստում է ծածկի քայքայմանը և տրանսպորտային միջոցների կառավարման ռիսկերի աճին։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 ԵՊՀ Գիտական տեղեկագիր

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.