ՋՐԱՏԱՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2008.42.3.142Keywords:
Shirak basin, intrinsic protectability, impermeable soil in aeration zoneAbstract
Հոդվածում նկարագրվում են ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության գնահատման առանձնահատկությունները Շիրակի գոգավորության օրինակով: Գրունտային ջրերի հորիզոնի պաշտպանվածության որակական գնահատումը կատարվել է ըստ գրունտային ջրերի հայելու մակարդակի, աէրացիայի գոտու թույլ թափանցելի ապարների հզորության և ֆիլտրացիայի գործակցի բալերի գումարով: Նույն հորիզոնի բնական պաշտպանվածության քանակական գնահատումը կատարվել է ըստ ժամանակի (օրերով), որի ընթացքում ներծծվող մանրէները կարող են հասնել գրունտային ջրերի մակարդակին: Երկրի մակերևույթից առաջին ճնշումնային հորիզոնի բնական պաշտպանվածության քանակական գնահատումը կատարվել է ըստ նրանց ծածկող ջրամերժ ապարների հզորության, գրունտային և ճնշումնային ջրերի մակարդակների փոխհարաբերությամբ` կատեգորիաներով: Գրունտային ջրերը գնահատվել են որպես չպաշտպանված և թույլ պաշտպանված, իսկ ճնշումնային ջրերը՝ պայմանականորեն պաշտպանված և պաշտպանված:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2008 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.