«ԼԱՆՋԱՌ-2» ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԷՈՑԵՆԻ ԱՊԱՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՆՐ ՖՈՐԱՄԻՆԻՖԵՐՆԵՐԻ

Authors

  • Ֆ․ Ա․ Հայրապետյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2009.43.2.028

Keywords:

Langjar 2, Eocene deposits

Abstract

Հայաստանի տարածքում էոցենի հասակի նստվածքային ապարներն ունեն լայն տարածում՝ հատկապես Երևան–Վեդու և Եղեգնաձորի սինկլինորիումներում: ՙԼանջառ-2՚ հորատանցքն ընդգրկում է էոցենի ամբողջական կտրվածքը, որտեղ լավ արտահայտվում են նրա ենթաբաժինների սահմանները: Ուսումնասիրելով պլանկտոն և բենթոս ֆորամինիֆերները` հնարավոր է դառնում նաև էոցենի ապարները ստորաբաժանել զոնաների ըստ միկրոֆաունայի այս ձևերի: Էոցենի կտրվածքում ըստ պլանկտոն ֆորամինիֆերների առանձնացվում են հետևյալ զոնաները. Morozovella aragonensis, Acarinina pentacamerata (ստորին էոցեն), Acarinina bullbrooki, Acarinina rotun-dimarginata, Hantkenina alabamensis, Orbulinoides beckmanii, Truncorotaloides rohri (միջին էոցեն), Globigerapsis semiinvoluta, Globorotalia cocoaensis (վերին էոցեն): Ըստ բենթոս ֆորամինիֆերների առանձնացվում են հետևյալները. Heterolepa eocaena, Uvigerina costellata-Cibicidoides landjaricum (միջին էոցեն) և Planulina costata (վերին էոցեն): Նշվածներից վերջին զոնան մեր տվյալներով բաժանվում է Cibicidoides truncatus և Heterolepa pygmea ենթազոնաների:

Published

2009-07-13

How to Cite

Հայրապետյան Ֆ. Ա. (2009). «ԼԱՆՋԱՌ-2» ՀՈՐԱՏԱՆՑՔԻ ԷՈՑԵՆԻ ԱՊԱՐՆԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆ ԸՍՏ ՄԱՆՐ ՖՈՐԱՄԻՆԻՖԵՐՆԵՐԻ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 43(2 (219), 28–36. https://doi.org/10.46991/PYSU:C/2009.43.2.028

Issue

Section

Երկաբանություն