ԲՆԱԿԱՆ, ՎԵՐԱՓՈԽՎԱԾ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՎԱԾ ՑԵՈԼԻՏՆԵՐԻ ԴԻԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2009.43.3.003Keywords:
zeolite, dielectric losses, modified and irradiated zeoliteAbstract
Չափվել է բնական, վերափոխված և ճառագայթահարված ցեոլիտի (կլինոպտիլոլիտի) դիէլեկտրական թափանցելիությունը (ε=ε՛–iε՛՛) փոփոխական էլեկտրական դաշտի հաճախականությունից կախված: Պարզվել է, որ բարիումով վերափոխված ցեոլիտի դիէլեկտրական կորստի անկյան տանգենսը (tanδ) և դիէլեկտրական թափանցելիությունը էլեկտրական դաշտի հաճախականությունից կախված մոնոտոն նվազում են: Ճառագայթահարման չափաբաժնի մեծացմանը զուգընթաց մինչև 1015 էլ/սմ2 դիէլեկտրական պարամետրի առավելագույն արժեքը չի փոխվում, իսկ 3‧1016 էլ/սմ2 չափաբաժնով ճառագայթահարումը հանգեցնում է այս պարամետրի խիստ նվազեցման: Համարվում է, որ tanδ-ի այսպիսի վարքագիծը պայմանավորված է բարիումի իոնների ներմուծման և ճառագայթահարման հետևանքով ցեոլիտի տարածական ցանցում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններով:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2009 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.