ԱԼԻ ԱԲԱԴԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆՈՒՄ

Authors

  • Ֆորզանե Ռաջաե Երկրաբանության ֆակուլտետ, Թեհրանի համալսարան
  • Է. Խ. Խարազյան ԵՊՀ ռեգիոնալ և պատմական երկրաբանության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.2.017

Keywords:

Central Iran, Ali-Abad, Oligocene porphyrytic granite, Miocene quartz-monozodiorite, Mid-Cenozoic era

Abstract

Կենտրոնական Իրանի էոցենի պղնձի հանքավայրը գտնվում է հրաբխային աղեղի սահմաններում: Այն հսկվում է օլիգոցենի պորֆիրանման գրանիտներով, որոնց մեջ ներդրվել են միոցենի ինտրուզիվ մարմինները՝ քվարցային մոնցոդիորիտներից մինչև գրանոդիորիտները: Ինտրուզիվ մարմինները ներդրվել են ուշ կավճի և էոցենի նստվածքային, հրաբխածին նստվածքային և հրաբխային ապարների մեջ: Գլխավոր և ուղեկից միներալները այլ պետրոգրաֆիական տվյալների հետ թույլ են տալիս հաստատելու, որ պղինձ պարունակող ինտրուզիվ ապարները պատկանում են առաջին տիպի հրաբխային գրանիտոիդների շարքին: Պորֆիրանման ինտրուզիվներում և նրանց շրջակա ապարներում առանձնացվել են հիդրոթերմալ փոփոխությունների 4 գոտիներ: Կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս եզրակացնել, որ Ալի Աբադի հանքավայրը ըստ Cu-Mo պարունակության բնութագրվում է որպես տիպիկ Cu-Mo պորֆիրային, որը ձևավորվել է միջին կայնոզոյում աղեղաձև միջավայրում:

Published

2011-07-24

How to Cite

Ռաջաե Ֆ., & Խարազյան Է. Խ. (2011). ԱԼԻ ԱԲԱԴԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԻՐԱՆՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 45(2 (225), 17–22. https://doi.org/10.46991/PYSU:C/2011.45.2.017

Issue

Section

Երկաբանություն