ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑԵՈԼԻԹԱՅԻՆ ՏՈՒՖԵՐԻ ՏՐԻՏԻՈՒՄԱՅԻՆ ՋՈՒՐ ԿԼԱՆԵԼՈՒ ԵՎ ԲԱՑ ԹՈՂԵԼՈՒ ԿԻՆԵՏԻԿԱՆ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2014.48.2.009Keywords:
heavy water, zeolite bearing tuff, sorption-desorption, acid environment, clinoptiloliteAbstract
Ուսումնասիրվել է Հայաստանի բնական ցեոլիթների սորբցիոն-դեսորբցիոն հատկությունները: Պարզվել է, որ Հայաստանի (Նոյեմբերյանի շրջան) ցեոլիթակիր տուֆը HTO+H2O համակարգից ծանր ջուրը առանձնացնելու կարողություն ունի: Կլանված ծանր ջրի քանակը մեծանում է ցեոլիթային տուֆում ցեոլիթի քանակի ավելացման զուգընթաց: Ծանր ջրի դեսորբցիայի չափը կախված է ցեոլիթային ֆազի քանակից, հատիկների չափերից, շրջապատող լուծույթի քիմիական կազմից և ջերմաստիճանից: Շրջապատի լուծույթի ջերմաստիճանի իջեցումը 90-ից 25℃ և կլանիչի հատիկների չափերի մեծացումը 20-ից 80 միկրոն նվազեցնում են դեսորբցիան: Շրջապատի թթվայնությունը նպաստում է ցեոլիթային տուֆից ծանր ջրի ամբողջական դեսորբցիային:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2014 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.