ՍՈԹՔ ԳԵՏԻ ՎԵՐԻՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՎԱԶԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՀՈՍՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՂՏՈՏՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ
DOI:
https://doi.org/10.46991/PYSU:C/2015.49.1.017Keywords:
Sotk River Basin, groundwater recharge, contamination, transport of contaminantsAbstract
Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումն իրենից ներկայացնում է պոտենցիալ վտանգ Մասրիկի գոգահովտի ստորերկրյա ջրերի և Սևանա լճի աղտոտման տեսանկյունից: Հոդվածում ներկայացված է Սոթք գետի վերին հոսանքի ավազանի ստորերկրյա ջրերի ձևավորման երկրաբանա-ջրաերկրաբանական առանձնահատկությունները, ինչպես նաև դրանց շարժման և բեռնաթափման պայմանները: Հետազոտությունների արդյունքում հաստատվել է, որ գետի ստորերկրյա սնումը կատարվում է էլյուվիալ-դելյուվիալ նստվածքներում ձևավորված ստորերկրյա ջրերի ցամաքուրդից, իսկ խորքային հոսքը ձևավորվում է ենթահունային ալյուվիալ-պրոլյուվիալ նստվածքներում: Խորքային հոսքի ծախսի և արագության հաշվարկները վկայում են այն մասին, որ ի շնորհիվ դրանց փոքր նշանակությունների, հնարավոր աղտոտիչների տեղափոխումը կլինի աննշան:
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2015 ԵՊՀ Գիտական տեղեկագիր
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.