ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԻՆՏԵԳՐԱԼ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ

Authors

  • Ռ․Խ․ Գագինյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան
  • Վ․Պ․ Վարդանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Ա․Հ․ Հովհաննիսյան ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2015.49.3.025

Keywords:

natural disaster, potential danger, vulnerability, risk assessment, community, frequency, risk

Abstract

Տարերային աղետների նկատմամբ Հայաստանը խոցելի երկիր է: Այդ պատճառով էլ բնական աղետներին անդրադառնալը և դրանց ռիսկի գնահատումը կարևոր նշանակություն ունի հանրապետության կայուն զարգացման համար: Տարերային բնական աղետների նկատմամբ հակազդեցության բնույթն ուղղակիորեն կախված է մարզերի տնտեսության և բնակչության առանձնահատկություններից: Այդ իսկ պատճառով հանրապետության համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեն բնական աղետների և դրանց ռիսկի գնահատումը համայնքային և մարզային մակարդակներով: Ռիսկը տարերային բնական աղետների հավանականությունն է, որի գնահատման համար հիմք են հանդիսացել աղետների պոտենցիալ վտանգավորությունը և խոցելիությունը: Դրանց արտադրյալի արդյունքում գնահատվել է ՀՀ տարածքում բնական աղետների ռիսկը և կազմվել է ռիսկի ինտեգրալ քարտեզ:

Downloads

Published

2015-12-14

How to Cite

Գագինյան Ռ., Վարդանյան Վ., & Հովհաննիսյան Ա. (2015). ՀՀ ՄԱՐԶԵՐԻ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԻՆՏԵԳՐԱԼ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 49(3 (238), 25–30. https://doi.org/10.46991/PYSU:C/2015.49.3.025

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)

<< < 1 2