ՓԽՐՈՒՏԻ ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱՆ

Authors

  • Շ․Վ․ Խաչատրյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան
  • Հ․Պ․ Գույումջյան ԵՊՀ ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2017.51.1․003

Keywords:

Phkhruts's, quartz-gold deposite, mineral paragenetic association, geochemical features

Abstract

Ուսումնասիրվել են ՀՀ Զանգեզուրի հանքային շրջանի Փխրուտի ոսկու երևակման հանքայնացման տեղայնացման բնույթը, հանքաքարերի միներալային-երկրաքիմիական առանձնահատկությունները և ծագումնաբանությանն և հեռանկարներին առնչվող հարցեր: Առաջին անգամ նկարագրվել են մոլիբդենիտխալկոպիրիտային, քվարցային, քվարց-պիրիտային, քվարց-կարբոնատ բազմա-մետաղական, քվարց-արսենապիրիտային քվարց-կարբոնատ-գիպսային միներալային պարագենետիկ ասոցիացիանները: Նշված բոլոր հանքաքարերը ոսկեբեր են: Ոսկու հիմնական կրող միներալը պիրիտն է, որտեղ այն ներկայացված է նրբադիսպերս բնածին հատիկների և իզոմորֆ խառնուրդների տեսքով: Բացի ոսկուց հանքաքարերում հետաքրքրություն են ներկայացնում նաև արծաթը, կապարը, ցինկը, պղնձը, բիսմութը, սելենը, թելուրը, կադմիումը, գերմանիումը, գալիումը և ինդիումը: Վերջիններս հանդես են գալիս սեփական միներալների և իզոմորֆ խառնուրդների տեսքով: Նշված մետաղները հանքաերևակման հանքանյութերին տալիս են համալիր նշանակություն: Փխրուտի երևակումը վերագրվում է ցածր սուլֆիդներ կրող ոսկի-քվարցային ֆորմացիոն տիպին, որն առաջացել է փոքր-միջին խորություններում և ծագումնաբանորեն կապված է Մեղրու պլուտոնի հետ:

Published

2017-04-10

How to Cite

Խաչատրյան Շ., & Գույումջյան Հ. (2017). ՓԽՐՈՒՏԻ ՈՍԿՈՒ ԵՐԵՎԱԿՄԱՆ ՀԱՆՔԱՅՆԱՑՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ, ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՄԻՆԵՐԱԼՈԳԻԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱՆ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 51(1 (242), 3–12. https://doi.org/10.46991/PYSU:C/2017.51.1․003

Issue

Section

Երկաբանություն

Most read articles by the same author(s)

1 2 > >>