ԱԶԱՏ ԵՎ ՎԵԴԻ ԳԵՏԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒԷԶ ՄԵԹՈԴՈՎ

Authors

  • Վահրամ Պ․ Վարդանյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան
  • Մարատ Ա․ Գրիգորյան ԵՊՀ երկրաֆիզիկայի ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.1.001

Keywords:

underground runoff, river basin, volcanic highland, paleorelief, waterproof rocks, buried watershed, water balance, paleovalley

Abstract

Հայկական լեռնաշխարհի գետային ավազանների ստորերկրյա ջրերի յուրացման խնդրի գիտականորեն հիմնավորված լուծման համար մեր կողմից վերամշակվել և ընդհանրացվել են Ազատ և Վեդի գետերի ավազաններում կատարված բազմամյա (համալիր) ուսումնասիրությունների տվյալները: Ուսումնասիրված տարածքի համար ըստ երկրաֆիզիկական ուսումնասիրությունների տվյալների՝ կատարված ուղղաձիգ էլեկտրական զոնդավորման (ՈՒԷԶ) մեթոդով և հորատանցքերի տվյալների՝ մեր կողմից կազմվել է ռեգիոնալ ջրամերժ ռելիեֆի 1 : 50 000 մասշտաբով քարտեզ: Ուսումնասիրվող տարածքը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի արևմտյան մասում, որտեղ գտնվում են Ազատ և Վեդի գետերի ավազանները: Ազատ գետի ջրհավաք ավազանի ընդհանուր խորքային հոսքը՝ հաշվառելով նաև լրացուցիչ հոսքը, կազմում է մոտ 1 մ3/վրկ: Վեդի գետի խորքային հոսքը՝ հաշվարկված Դարսիի բանաձևով ըստ հնահունում կատարված ուսումնասիրությունների գնահատվում է մոտ 1,9 մ3/վրկ:

Published

2021-04-28

How to Cite

Վարդանյան Վ. Պ., & Գրիգորյան Մ. Ա. (2021). ԱԶԱՏ ԵՎ ՎԵԴԻ ԳԵՏԱՅԻՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՈՒԷԶ ՄԵԹՈԴՈՎ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 55(1 (254), 1–5. https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.1.001

Issue

Section

Երկաբանություն