ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ։ ՌԱԴԻՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Authors

  • Նոնա Է. Մովսիսյան ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆեային հետազոտությունների կենտրոն, Հայաստան
  • Սպարտակ Մ․ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆեային հետազոտությունների կենտրոն, Հայաստան
  • Օլգա Ա․ Բելյաևա ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆեային հետազոտությունների կենտրոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.165

Keywords:

natural radionuclides, urban soil, cancer risk, Vanadzor

Abstract

Աշխատանքում ամփոփված են Հայաստանի խոշոր քաղաքներից մեկի՝ Վանաձորի հողերի ռադիոէկոլոգիական հետազոտությունների արդյունքները։ Գամմա սպեկտրաչափական և iMatic անգազ հաշվարկման համակարգերը (CANBERRA) կիրառվել են համապատասխանաբար բնական ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվության (40K, 226Ra, 232Th) և գումարային α/β ակտիվության որոշման համար։ Ռադիոլոգիական ցուցանիշները և քաղցկեղածին ռիսկը հաշվարկվել են ՄԱԿ-ի ատոմային ճառագայթման ազդեցության գիտական կոմիտեի (UNSCEAR) մեթոդաբանության համաձայն։ Նշանակալի դրական կոռելյացիա է գրանցվել 232Th-ի և 40K ռադիոնուկլիդների տեսակարար ակտիվությունների միջև։ Գումարային α/β ակտիվության համեմատաբար բարձր արժեքները գրանցվել են քաղաքի հյուսիսային և արևմտյան հատվածներում։ Բնական ռադիոնուկլիդներից 226Ra-ի դեպքում միջին (17,08 Բք/կգ) և ֆոնային (16,88 Բք/կգ) ակտիվությունները չեն գերազանցում ՀՀ հողերի համար UNSCEAR-ի կողմից գնահատված արժեքը (46 Բք/կգ226Ra-ը ֆոնային ակտիվությունը գերազանցում է հիմնականում քաղաքի հյուսիսային և կենտրոնական հատվածներում: 232Th-ի միջին ակտիվությունը (29,66 Բք/կգ մոտ է UNSCEAR-ի միջին արժեքին (30 Բք/կգ), իսկ ֆոնային ակտիվությունը (37,03 Բք/կգ) փոքր ինչ գերազանցում է նշված ցուցանիշը։ Քաղաքի մեծ մասում 232Th-ը ֆոնային ակտիվությունը չի գերազանցում։ 40K-ի դեպքում ակտիվության միջին արժեքը (390,44 Բք/կգ) փոքր-ինչ բարձր է UNSCEAR-ի միջինից (360 Բք/կգ)։ Ֆոնային ակտիվությունը (469 Բք/կգ) նույնպես ավելի բարձր է սահմանված արժեքից, այդուհանդերձ բոլոր ռադիոնուկլիդների ակտիվությունները տատանման տիրույթի սահմաններում են։ 40K-ը նույնպես քաղաքի մեծ մասում չի գերազանցում ֆոնային արժեքը։ Բնական ռադիոնուկլիդներով պայմանավորված ռադիոլոգիական վտանգի միջին ցուցանիշները, մասնավորապես, ռադիումի համարժեք ակտիվութւոնը, կլանված արտաքին գամմա ճառագայթման դոզայի հզորությունը, տարեկան արդյունարար դոզայի համարժեքը, և քաղցկեղածին ռիսկը միջին գլոբալ արժեքները չեն գերազանցում։

Downloads

Published

2021-12-23

How to Cite

Մովսիսյան Ն. Է., Հովհաննիսյան Ս. Մ., & Բելյաևա Օ. Ա. (2021). ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՀՈՂԵՐԻ ԲՆԱԿԱՆ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ։ ՌԱԴԻՈԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐԱՔԻՄԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 55(3 (256), 165–175. https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.165

Issue

Section

Երկաբանություն