ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Ակսել Հ․ Պոտոսյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.189

Keywords:

rural settlement, territorial structure, population number, elevation zones, polarization

Abstract

Հոդվածում բացահայտվել է գյուղական բնակչության և բնակավայրերի տեղաբաշխման և գյուղերի մարդաքանակի տարածքային տարբերություններն ու առանձնահատկությունները: ՀՀ լեռնային բնույթը նվազեցնում է բնակեցման արեալը և իր ազդեցությունն է թողնում գյուղական տարաբնակեցման տարածքային պատկերի վրա: ՀՀ-ը առանձնանում է ինչպես ամբողջ բնակչության այնպես էլ գյուղական բնակչության ու բնակավայրերի անհավասարաչափ տեղաբաշխմամբ: Գյուղական բնակչության բաշխվածությունն ըստ բնակավայրերի մարդաքանակի խմբերի առանձնանում է բևեռացվածությամբ: Մշտական բնակչություն ունեցող գյուղերի 19%-ը կազմող մինչև 200 բնակիչ ունեցող 176 գյուղում ապրում է ՀՀ գյուղական բնակչության 1,5%-ը, իսկ 3000-ից ավելի մարդ ունեցող խմբում՝ գյուղերի թվի 10,4%-ում՝ 38%-ը: 1000-ից ավելի բնակիչ ունեցող գյուղերում է ապրում գյուղական բնակչության 83%-ը, սակայն դրանք կազմում են գյուղերի թվի 43,1%-ը, իսկ 201–1000 բնակիչ ունեցող գյուղերում, որոնց բաժին է ընկնում գյուղերի թվի 37,8%-ը՝ ընդամենը 15,4%-ը: ՀՀ բարձրության տարբեր գոտիներում գյուղերի և բնակչության թվի բաշխվածությունը պայմանավորված է պատմաաշխարհագրական, բնաաշխարհագրական, սոցիալ-տնտեսական, ուրբանացման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և տեղային այլ պայմաններով ու գործոններով: Գյուղերը բաշխված են 400–2350 մ բարձրությունների վրա, սակայն գյուղերի մեծ թվաքանակի «կուտակումով» առանձնանում են 801–1000 և 1801–2000 մ բարձրության գոտիները: 801–1000 մ բարձրության գոտում ապրում է երկրի գյուղական բնակչության ավելի քան 35%-ը, սակայն այդ գոտուն բաժին է ՀՀ տարածքի 8,3%-ը, իսկ 1801–2000 մ բարձրության գոտում՝ 16,2%-ը: ՀՀ-ում գյուղերի և բնակչության թվի բաշխվածությունն ըստ բարձրության գոտիների ևս առանձնանում է բևեռացվածությամբ: Դա պայմանավորված է տարբեր բարձրության գոտիներում բնակավայրերի տեղաբաշխման և զարգացման համար բնա-տարածքային հնարավորությունների մեծ տարբերություններով: ՀՀ-ը առանձնանում է ինչպես բարձրության տարբեր գոտիների միջև գյուղական բնակչության և բնակավայրերի թվաքանակի մեծ տարբերունթյուններով, այնպես էլ գյուղերի միջին մարդաքանակիև վերջինիս տարածաշրջանային մեծ տարբերություններով: ՀՀ գյուղական բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման և գյուղերի մարդաքանակի աշխարհագրական առկա պատկերը իր ազդեցություն է թողնում ինչպես ՀՀ տնտեսության, այնպես էլ մարզերի, տարածաշրջանների և գյուղական բնակավայրերի զարգացման տարբեր կողմերի վրա: Կառավարման տարբեր մակարդակներում սոցիա-տնտեսական զարգացման տարաբնույթ ծրագրերի իրականացումը պետք է նպաստի ՀՀ-ում գյուղական բնակչության բաշխման միջև առկա բևեռացվածության նվազեցմանը:

Downloads

Published

2021-12-23

How to Cite

Պոտոսյան Ա. Հ. (2021). ՀՀ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 55(3 (256), 189–198. https://doi.org/10.46991/PYSU:C/2021.55.3.189

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)