ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ

Authors

  • Վարդուհի Գ․ Մարգարյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան
  • Ալեքսանդր Վ․ Օլչև Աշխարհագրության ֆակուլտետի օդերևութաբանության և կլիմայագիտության ամբիոն, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, Ռուսաստանի Դաշնություն

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C.2022.56.1.001

Keywords:

Debed River basin, air temperature, precipitation, long-term variability

Abstract

Աշխատանքում վերլուծվում և գնահատվում են 1963–2020 թթ. Դեբեդ գետի ավազանում օդի ջերմաստիճանի և տեղումների տարածական ու ժամանակային փոփոխականության հիմնական օրինաչափությունները՝ օգտագործելով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի օդերևութաբանական վեց կայանների 58 տարվա տվյալները: Վերլուծության ընթացքում դիտարկվել են օդի միջին տարեկան ջերմաստիճանի և տեղումների փոփոխությունները ինչպես Դեբեդի գետավազանի ամբողջ տարածքի համար, այնպես էլ յուրաքանչյուր օդերևութաբանական կայանի համար առանձին-առանձին: Կազմվել է Դեբեդի գետավազանում օդի ջերմաստիճանի և տեղումների բազմամյա միջին տարեկան արժեքների (1963–2020 թթ.) տարածական բաշխման քարտեզ: Ջերմաստիճանի դիտարկումների ամբողջ ժամանակահատվածը, ըստ փոփոխության, պայմանականորեն բաժանվել է երկու շրջանի՝ 1963–1992 թթ. և 1993–2020 թթ.: Առանձնացվել է մթնոլորտային տեղումների տարեկան քանակի փոփոխության տրենդի ժամանակային երկու միջակայք՝ 1963–2001 թթ. և 2002–2020 թթ.: Դեբեդի գետավազանի օդերևութաբանական կայանների ցանցի բազմամյա դիտարկումների հիման վրա ստացվել են ջերմաստիճանի և տեղումների տարածական ու ժամանակային փոփոխականության մասին տվյալներ նշյալ ժամանակահատվածի համար. պարզվել է, որ 1963 թ․-ից 2020 թ. ընթացքում օդի ջերմաստիճանը միջինը բարձրացել 1,76℃ նիշով: 1990 թ․-ից հետո ջերմաստիճանն աճել է 0,39℃-ով 10 տարվա համար: Անոմալ բարձր ջերմաստիճաններ նկատվել են 1966, 2010 և 2020 թթ․-ին: Կայանների մեծ մասում բարձր ջերմաստիճանային ֆոնի վրա նկատվում է տեղումների քանակի կայուն և ֆիքսված նվազման միտում՝ միջինը կազմելով մոտ 90 մմ 10 տարվա ընթացքում, ինչը նպաստում է տարածաշրջանի չորայնության աճին: Տեղումների ռեժիմի փոփոխության վրա էական ազդեցություն է թողնում տարածքի տեղագրությունը, ինչը հանգեցնում է տեղումների տարածական զգալի անհամասեռության: Կատարված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ Դեբեդ գետի ավազանում ջերմաստիճանի և տեղումների տարածական բաշխումը էականորեն անհամաչափ է, ինչպես նաև տարեկան միջին ջերմաստիճանի աճման և տեղումների քանակի նվազման կայուն միտում, ինչը վկայում է տարածաշրջանի չորայնության աճի մասին: Հետևաբար, պետք է մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված այդ փոփոխությունների բացասական հետևանքների նվազմանը՝ որպես տարածաշրջանի տնտեսության հետագա հավասարակշռված զարգացման երաշխիք:

Published

2022-05-12

How to Cite

Մարգարյան Վ. Գ., & Օլչև Ա. Վ. (2022). ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԴԵԲԵԴ ԳԵՏԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 1–13. https://doi.org/10.46991/PYSU:C.2022.56.1.001

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)