ԱՂՍՏԵՎ ԳԵՏԻ ՋՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Authors

  • Ամալյա Է․ Միսակյան ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան
  • Ալեքս Ա․ Առաքելյան ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Հայաստան
  • Վարդուհի Գ․ Մարգարյան ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոն, Հայաստան
  • Լևոն Վ․ Ազիզյան ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան
  • Եկատերինա Վ․ Գայդուկովա Ռուսաստանի պետական ջրաօդերևութաբանության համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստանի Դաշնություն
  • Հայկուհի Հ․ Ազիզյան ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան
  • Հովակիմ Բ․ Ֆրունզիկյան ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.025

Keywords:

Aghstev River, maximum water discharges of spring floods, multiple regression equations, climate change, vulnerability

Abstract

Աշխատանքում ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում Աղստև գետի ավազանում գարնանային վարարումների ժամանակ ջրի առավելագույն ելքերի մեծության խոցելիության գնահատականը: Օգտագործվել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Աղստև գետի ավազանում ներկայումս գործող հինգ հիդրոլոգիական դիտակետերի և չորս օդերևութաբանական կայանների դիտարկումների պատմական տվյալները: Խոցելիության գնահատման համար կիրառվել է բազմագործոն գծային ռեգրեսիոն մեթոդը։ Ֆիզիկավիճակագրական կոռելյացիաներ են հաստատվել գարնանային վարարումների ընթացքում դիտարկված առավելագույն ելքերի և տեղումների քանակի ու օդի ջերմաստիճանների հաշվարկված սեզոնային տվյալների միջև, և Աղստևի գետավազանում գործող յուրաքանչյուր հիդրոլոգիական դիտակետի համար մշակվել են բազմագործոն գծային ռեգրեսիոն հավասարումներ: Գնահատվել են ստացված հավասարումների որակի վիճակագրական ցուցանիշները, որոնք ունեն բավարար որակ և գործնականում կիրառելի են: Մշակված հավասարումների միջոցով և Հայաստանի տարածքում օդի միջին ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի կանխատեսվող սեզոնային գնահատականների հիման վրա գնահատվել է առավելագույն ելքերի մեծությունների խոցելիությունը մինչև 2040, 2041–2070 և 2071–2100 թթ․ ժամանակահատվածների համար: ՀՀ տարածքում օդի միջին ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների քանակի կանխատեսվող սեզոնային գնահատականների արդյունքները՝ ըստ Կլիմայական համակարգի մոդել 4-ի՝ CCSM4 մոդելի (տարածական լուծաչափ 100 կմ) և արտանետումների RCP8.5 (A2) և RCP6.0 (B2) սցենարների, ինչպես նաև METRAS տարածաշրջանային կլիմայական մոդելի (տարածական լուծաչափ 12 կմ) և արտանետումների վատատեսական RCP8.5 (A2) սցենարի, վերցվել են Կլիմայի փոփոխության չորրորդ ազգային հաղորդագրությունից: Համաձայն ստացված արդյունքների՝ Աղստև գետի ավազանում կդիտվի կլիմայի փոփոխության նկատմամբ գարնանային վարարումների ջրի առավելագույն ելքերի մեծությունների բավական մեծ խոցելիություն: Ուսումնասիրվող տարածքի գրեթե բոլոր գետահատվածքներում (բացառությամբ "Ֆիոլետովո" գետահատվածքի) CCSM4 մոդելի RCP6.0 սցենարի դեպքում մինչև 2040 թ․ կանխատեսվում է գարնանային վարարումների առավելագույն ելքերի մեծությունների 1961–1990 թթ․ բազիսային ժամանակահատվածի միջինի նկատմամբ 10–25%-ով նվազում: "Ֆիոլետովո" հիդրոլոգիական դիտակետի համար բոլոր սցենարների դեպքում մինչև 2100 թ․ կանխատեսվում է առավելագույն ելքերի աճ 1961–1990 թթ․ բազիսային ժամանակահատվածի միջինի նկատմամբ, ընդ որում, ամենամեծ աճ (2,88 մ3/վրկ կամ 29%) կանխատեսվում է CCSM4 մոդելի RCP8.5 սցենարի դեպքում 2071–2100 թթ. ժամանակահատվածի համար։

Downloads

Published

2022-05-12

How to Cite

Միսակյան Ա. Է., Առաքելյան Ա. Ա., Մարգարյան Վ. Գ., Ազիզյան Լ. Վ., Գայդուկովա Ե. Վ., Ազիզյան Հ. Հ., & Ֆրունզիկյան Հ. Բ. (2022). ԱՂՍՏԵՎ ԳԵՏԻ ՋՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԵԼՔԵՐԻ ԽՈՑԵԼԻՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 25–36. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.025

Issue

Section

Աշխարհագրություն