ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

Authors

  • Վահագն Վ․ Գրիգորյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.054

Keywords:

resettlement, economic development, settlements classification, unequal distribution, natural factor, anthropogenic factor

Abstract

Հոդվածում օգտագործվել են նկարագրական, վերլուծական, հարցադրումների, կանխատեսումների, զուգորդության կամ համեմատության, փորձարարության, մոդելավորման մեթոդները: Ագրոզբոսաշրջությունը կարող է համարվել էկոլոգիական, ճանաչողական, արկածային, գաստրոնոմիական, առողջարանային, ուխտագնացության և այլ զբոսաշրջային ուղղությունների հետ: Այդ ոլորտի զարգացմամբ փոխվում է բնակչության վերաբերմունքը բնական և պատմամշակութային հուշարձանների, շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այն դառնում է ներգնա զբոսաշրջության հետաքրքրության առարկա ու նպաստում է գյուղական բնակավայրում զբոսաշրջության, փոքր ձեռներեցության և հարակից սպասարկման ենթակառուցվածքների զարգացմանը: Անհրաժեշտ է օգտագործել գյուղատնտեսության նոր տեխնոլոգիաներ, աշխատանք տանել սակավջերմասեր պտղաբուծության, որոշ հացահատիկների, ոչ գյուղատնտեսական գործունեության ընդլայնման, եկամտի այլընտրանքային աղբյուրների ստեղծման համար, որի շնորհիվ կնվազի մարզի լեռնային ու հարթավայրային շրջանների միջև սոցիալ տնտեսական մակարդակների տարբերությունները: Բնական, կլիմայական և տեխնածին առանձնահատկությունների շնորհիվ Արագածոտնի մարզում ագրոտուրիզմը էապես տարբերվում է այլ մարզերից: Այդ հենքի վրա մարզի ագրոզբոսաշրջությունը կարելի է զարգացնել երեք ուղղություններով՝ դասական ագրոզբոսաշրջություն, ագրոզբոսաշրջություն՝ որպես ամառանոցային հանգիստ, ագրոզբոսաշրջություն բնության գրկում: Առաջիկա տարիներին մարզի ագրոզբոսաշրջության զարգացման համար կարևորում ենք հետևյալ խնդիրները՝ ագրոզբոսաշրջության կլաստերների ձևավորում, առաջավոր փորձի տարածում, ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր փորձարարական բնակավայրերի շրջանում, ագրոզբոսաշրջության հիմնական արդյունքների կանխատեսում, ագրոզբոսաշրջություն կազմակերպելու գիտելիքահենք հնարավորությունների ստեղծում և շուկայի զարգացում: Այսպիսով, Արագածոտնի մարզում առանձնացնում ենք հինգ (Աշտարակ, Ապարան, Ծաղկահովտ, Բյուրական, Թալին) ագրոզբոսաշրջային կլաստերներ: Մարզի տարածքում հանգստի ենթակառուցվածքները թույլ են զարգացած ռելիեֆի առանձնահատկությունների, կլիմայական պայմանների և մայրաքաղաքի հարևանությամբ գտնվելու պատճառով: Զբոսաշրջության զարգացման ծրագրում պետք է, նախատեսել վարկային միջոցներ՝ ցածր տոկոսադրույքներով: Կարելի է համադրել նաև գաստրոտուրիզմի և տարածաշրջանի խոհանոցի գրավչության գործոնը:

Downloads

Published

2022-05-12

How to Cite

Գրիգորյան Վ. Վ. (2022). ԱԳՐՈԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԼԱՍՏԵՐՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 54–64. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.054

Issue

Section

Աշխարհագրություն