ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Authors

  • Արթուր Գ․ Աբրահամյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան
  • Ակսել Հ․ Պոտոսյան ԵՊՀ սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.065

Keywords:

demographic situation, natural growth, census, natural movement, migration, sexual and age composition, permanent population, resettlement

Abstract

Հոդվածում տրվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ժողովրդագրական իրավիճակը հետպատերազմական ժամանակահատվածում: Պետության կողմից ժողովրդագրական քաղաքականության գիտական հիմունքներով մշակման ու կիրառման համար մեծ կարևորություն ունի բարենպաստ ժողովրդագրական իրավիճակի ձևավորումը, որը հարմար է իրականացնել ըստ շրջանների: Դա հնարավորություն կտա ապահովելու սերունդների բնականոն հերթափոխը, միաժամանակ կնպաստի աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ժողովրդագրական իրավիճակի վերլուծության արդյունքների միավորումը կարևոր է ինչպես պետության, այնպես էլ վերջինիս առանձին տարածքային միավորների սոցիալ-տնտեսական զարգացման հիմնական միտումների բացահայտման և կանխատեսման տեսանկյունից: Աշխատանքում վեր են հանվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ժողովրդագրական հիմնախնդիրների ձևավորման և զարգացման գործոններն ու օրինաչափությունները, արդի վիճակը, պատճառահետևանքային կապերը, հիմնավորվել են բարելավման ուղիները: Ներկա պայմաններում շրջանի ժողովրդագրությունը ձևավորող գործոններից են սահմանամերձ գոտիների խաղաղ բնակչության փախստական դառնալը կամ տեղահանվելը, ֆիզիկապես գոյատևելու նկատմամբ անվստահությունը և այլն: Մարտունու շրջանում մտահոգիչ է սոցիալական և տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրների խորացումը, որոնց լուծման հիմնական ուղին այստեղ տնտեսության զարգացումն է, արտոնությունների ավելացումը, աշխատատեղերի ստեղ¬ծումը և այլն: Ավելի մտահոգիչ է ժողովրդա¬գրական առումով ռիսկային գոտում գտնվող բնակավայրերի հարատևման հարցը, որոնց բնակչության բնական աճը հիմնականում մի քանի բազմազավակ ընտանիքների հույսին է: Նրանց տարբեր տարիքային խմբերի երեխաներն են ապահովում բնակավայրերի աշխատանքային ռեսուրսների համար աշխատատեղ հանդիսացող դպրոցի ու ակումբի, համայնքապետարանի ու բուժկետի գործունեությունը: Իսկ շրջանի Կավահան, Մսմնա, Պառավաթումբ, Վարանդա բնակավայրերում, որտեղ գործում են մասնաճյուղ-դպրոցներ, շատ ընտանիքներ ստիպված տեղափոխվում են քաղաքային բնակավայրեր՝ երեխաների հիմնական և միջնակարգ կրթության հնարավորության բացակայության պատճառով: Բացի նշվածներից, ժողովրդագրությունը զգայուն համակարգ է, որն իր վրա կրում է տարաբնակեցման համակարգի թերությունները ևս: Այդ առումով փոքր բնակավայրերի ընդգրկվածությունը շրջանի տարաբնակեցման համակարգին թույլ է: Փոքր գյուղական բնակավայրերի բնակչության ծնելիության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները անհրաժեշտ է դարձնել տեղական քաղաքականության գլխավոր ուղղությունը: Աշխատանքում քննարկվել են նաև Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի ներկայիս բնակավայրերի ժողովրդագրական իրավիճակի շարժընթացի արդի վիճակին վերաբերող հարցեր:

Downloads

Published

2022-05-12

How to Cite

Աբրահամյան Ա. Գ., & Պոտոսյան Ա. Հ. (2022). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(1 (257), 65–75. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.1.065

Issue

Section

Աշխարհագրություն

Most read articles by the same author(s)