ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ (7,5>M>7,0) ԳՈՏՈՒ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(Սպիտակի 1988 թ. երկրաշարժի օրինակով)

Authors

  • Լյուբա Բ․ Միրզոյան ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոն
  • Սերգեյ Ն․ Նազարեթյան ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, Գյումրի, Հայաստան

DOI:

https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.146

Keywords:

earthquake, vulnerability, risk, recovery, risk characteristics

Abstract

Դիտարկվում են ուժեղ երկրաշարժի գոտու սեյսմիկ ռիսկի փոփոխության առանձնահատկությունները՝ կապված ինչպես դրա ավերիչ հետևանքների, այնպես էլ հետևանքների վերականգնման գործընթացների հետ: Այս խնդիրը լավ ուսումնասիրված չէ՝ չնայած դրա կարևորությանը ռիսկերի գնահատման ու նվազեցման համար: Հիմնական նպատակին հասնելու համար խնդիրը դիտարկվում է 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ավերման գոտու ռիսկի փոփոխության օրինակով: Առաջարկվում է երկրաշարժի գոտին բաժանել ենթագոտիների՝ հաշվի առնելով շենքերի ավերվածության մասշտաբները, ինչը հնարավորություն է տալիս առավել հուսալիորեն սահմանել ռիսկի փոփոխությունների ընդհանուր և տեղական առանձնահատկությունները: Եզրակացվում է, որ տարբեր պատճառներով մեծ ավերածությունների ենթագոտու քաղաքների տարածքների ռիսկը զգալիորեն կրճատվում է, իսկ միջին և թույլ ավերածությունների ենթագոտում ռիսկը աճում է։

Published

2022-12-28

How to Cite

Միրզոյան Լ. Բ., & Նազարեթյան Ս. Ն. (2022). ԱՎԵՐԻՉ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ (7,5>M>7,0) ԳՈՏՈՒ ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: (Սպիտակի 1988 թ. երկրաշարժի օրինակով). ԵՊՀ Գիտական տեղեկագիր. Երկրաբանական և աշխարհագրական գիտություններ, 56(3 (259), 146–154. https://doi.org/10.46991/PYSU:C/2022.56.3.146

Issue

Section

Երկաբանություն